Հա

Քաղաքական

30/11/2019 - 08:30

«Նախագահն անհանգստութեամբ է հետեւում բենզինի գնի բարեփոխմանը հետեւած խնդիրներին». Վաէզի

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին յայտարարել է, որ նախագահն անհանգստութեամբ է հետեւում բենզինի գնի բարձրացմանը հետեւած խնդիրներին՝ մեկնաբանելով դոկտ, Ռոհանիի նախօրէին կատարած յայտարարութիւնն այն մասին, որ «Ես եւս ձեզ պէս, ուրբաթ առաւօտեան տեղեկացայ բենզինի գնի բարձրացման մասին»:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին յայտարարել է, որ նախագահն անհանգստութեամբ է հետեւում բենզինի գնի բարձրացմանը հետեւած խնդիրներին՝ մեկնաբանելով դոկտ, Ռոհանիի նախօրէին կատարած յայտարարութիւնն այն մասին, որ «Ես եւս ձեզ պէս, ուրբաթ առաւօտեան տեղեկացայ բենզինի գնի բարձրացման մասին»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ դոկտ. Ռոհանիի այս յայտարարութիւնը չի նշանակում, որ նա փորձում է խուսափել պատասխանատւութիւնից:

Նշենք, որ դոկտ. Ռոհանին երկու օր առաջ, անդրադառնալով բենզինի գնի բարձրացման մասին երկրի եռեակ ուժերի ղեկավարների որոշմանը, նշել էր, որ դրա գործադրումը թողել էր Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի տնօրինմանը՝ յարմար պահին իրականացնելու համար:

«Ես եւս ձեզ պէս, ուրբաթ առաւօտեան տեղեկացայ բենզինի գնի բարձրացման մասին»,- ասել էր նա:

Նախագահի այս յայտարարութիւնը եւ նրա ոճը, մեծ քննադատութեան պատճառ էր դարձել:

«Դոկտ. Ռոհանիի խօսքերը սխալ են մեկնաբանւել: Նա անհանգստութեամբ է հետեւում բենզինի գնի բարձրացմանը հետեւած խնդիրներին: Նրա խօսքերը չի նշանակում, որ նա փորձում է խուսափել պատասխանատւութիւնից: ԸՆդհակառակը՝ վերջին դէպքերի պատճառած նիւթական եւ բարոյական վնասները խորապէս մտահոգել եւ անհանգստացնում են նրան»,- ասել է Վաէզին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։