Հա

Քաղաքական

01/12/2019 - 12:00

«Աշխարհը պատասխանատու է Միջուկային գործարքի պահպանման եւ իրականացման համար». ԱԳՆ տեղակալ

Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային դիւանագիտական ձեռքբերում է, եւ աշխարհը պատասխանատու է դրա պահպանման եւ իրականացման համար: Այս մասին, այսօր՝ դեկտերմբերի 1-ին, Պեկինում կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին Իրանի եւ Չինաստանի խորհրդակցական նիստին հետեւած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային դիւանագիտական ձեռքբերում է, եւ աշխարհը պատասխանատու է դրա պահպանման եւ իրականացման համար: Այս մասին, այսօր՝ դեկտերմբերի 1-ին, Պեկինում կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին Իրանի եւ Չինաստանի խորհրդակցական նիստին հետեւած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով այսօր կայացած նիստին, Արաղչին ասել է, որ հէնց գործարքի սկզբից, Իրանն իր չինացի գործընկերների հետ կապի մէջ է եղել, եւ մշտապէս նրանց հետ խորհրդակցել է Միջուկային գործարքի հետ կապւած թեմաների շուրջ:

Նա կրկին նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից հաստատւած, եւ 2231 բանաձեւով ամրագրւած միջազգային համաձայնագիր է, եւ ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու միակողմանի որոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատւած որոշման խախտում է:

Իրանցի աւագ դիւանագէտը յիշեցրել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն ինքն է դուրս եկել համաձայնագրից, այլ, նաեւ, փորձում է միւս կողմերին եւս ստիպել դուրս գալ դրանից, ինչը միջազգային իրաւունքի կոպիտ ոտնահարում է:

Արաղչին յստակեցրել է, որ ոչ ոք չի կարող դատապարտել Իրանին, Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատման համար. «Իրականում, չնայած ԱՄՆ-ի՝ գործարքից դուրս գալուն, եւ Իրանի շահերի չգոյացմանը, Իրանը եւս մէկ տարի շարունակեց իրականացնել իր պարտաւորութիւնները՝ նախքան դրանց կրճատումը»,- ասել է նա՝ միեւնոյն ժամանակ նշելով, որ Իրանը շարունակում է աջակցել գործարքի կողմերի, մասնաւորապէս՝ Չինաստանի ջանքերին, որոնք կոչւած են պահպանելու Համաձայնագիրը, քանի որ պաշտօնական Թեհրանի կարծիքով, դրա պահպանումը միջազգային դիւանագիտական կարեւորագոյն ձեռքբերում կարող է համարւել:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, Արաղչին նշել է, որ Չինաստանը շարունակում է մնալ Իրանի ռազմավարական գործընկերը, եւ կողմերը շարունակելու են իրենց ռազմավարական գործակցութիւնը՝ միջազգային եւ տարածաշրջանային տարբեր խնդիրների կարգաւորման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։