Հա

Քաղաքական

03/12/2019 - 08:30

Մուսաւի. «Յոյսով եմ ականատես կը լինենք Իրան-ԵՄ յարաբերութիւնների առաւել ընդլայնմանը»

Իրանի ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտօնավարման ժամկէտի աւարտին:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտօնավարման ժամկէտի աւարտին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սէյէդ Աբբաս Մուսաւին բարձր է գնահատել նախկին պաշտօնակատար Ֆեդերիկա Մոգերինի գործունէութիւնը եւ շնորհակալութիւն յայտնել նրան Իրանի հետ յարաբերութիւնների հարցում հաւասարակշիռ դիրքորոշումներ ցուցաբերելու համար:

Նա նաեւ շնորհաւորել է, այդ պաշտօնում Մոգերինին փոխարինող Ժոզէֆ Բորէլին, այնուհետեւ յոյս է յայտնել, որ ապագայում ականատես կը լինենք Իրան-ԵՄ յարաբերութիւնների բարելաւման, բազմակողմանիութեան ապահովման եւ միջազգային ամենատարբեր ոլորտներում օրէնքի գերագայութեանը:

Յիշեցնենք, որ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարի պաշտօնը կը փոխարինի Ժոզէֆ Բորէլը, ով մինչ այդ զբաղեցնում էր Իսպանիայի ԱԳ, Եւրոպական միութեան եւ համագործակութեան նախարարի պաշտօնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։