Հա

Քաղաքական

03/12/2019 - 12:20

Իրանում հակայեղափոխական ցանց է չէզոքացւել

Իրանի Ազգային անվտանգութեան նախարարութեան ջանքերով չէզոքացւել է հակայեղափոխական ցանց:

«alikonline.ir» - Իրանի Ազգային անվտանգութեան նախարարութեան ջանքերով չէզոքացւել է հակայեղափոխական ցանց:

Հակայեղափոխական խմբաւորումը, որն Իրանում Ուսանողիների օրւայ միջոցառումների ֆոնին երկրի տարբեր համալսարաններում, այդ թւում Թեհրանի պետական ինստիտուտում հակայեղափոխական եւ խափանարար գործողութիւնների իրականացման նպատակ էր հետապնդում չէզոքացւել է՝ Իրանի Ազգային անվտանգութեան նախարարութեան համապատասխան հետախուզական աշխատակիցների շնորհիւ:

Իրանի Ազգային անվտանգութեան նախարարութեան հաղորդման համաձայն՝ այդ խմբաւորումը ցանկանում էր բենզինի գնի թանկացման պատրւակով տաբեր համալսարանների ուսանողներին վանդալիզմի հրահրել:

Հաղորդագրութեան մէջ նշւում է, հետախուզական գործողութիւններում նաեւ յայտնաբերւել են խմբաւորման հետ կապ ունեցող որոշ անձինք, որոնց կապակցութեամբ եւ գործընթացի յետագայ զարգացումների մասին կը հաղորդւի աւելի ուշ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։