Հա

Քաղաքական

04/12/2019 - 14:40

Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններ. դոկտ. Կարէն Խանլարեանն արձանագրւեց

Շարունակւում է Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների թեկնածուների արձանագրութիւնը:

«alikonline.ir» - Շարունակւում է Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների թեկնածուների արձանագրութիւնը:

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան գործող պատգամաւոր, դոկտ. Կարէն Խանլարեանը:

ԻԼՆԱ-ի լրագրողի հետ զրոյցում, Կարէն Խանլարեանն անդրադառնալով 10-րդ խորհրդարնին ուղղւած քննադատութիւններին, ասել է, որ դա բնական է համարում. «Բնականաբար, որեւէ մէկը կամ որեւէ ինստիտուտ, որը մեծ ծաւալի աշխատանք է կատարում, բազմաթիւ քննադատութիւնների կը ենթարկւի»,- ասել է նա՝ յաւելելով. «10-րդ խորհրդարանին ուղղւած քննադատութիւնների զգալի մի մասը տեղաւորւում է հէնց այդ տրամաբանութեան սահմաններում: Քանի որ տարբեր ոլորտներում բազմաթիւ քննարկումներ ենք ունեցել, եւ օրէնքներ ենք ընդունել եւ, բնական է, որ դրանց մի մասը քննադատութեան ենթարկւի»:

Ըստ նրա՝ 10-րդ խորհրդարանն աշխատել է բարդ՝ արտաքին թշնամու ճնշումների եւ պատժամիջոցների պայմաններում, որն էլ բարդացնում էր աշխատանքը: Նա յոյս է յայտնել, որ 11-րդ խորհրդարանը կաշխատի առաւել լաւ պայմաններում:

Անդրադառնալով 11-րդ խորհրդարանի առաջնահերթութիւններին, դոկտ. Խանլարեանն ասել է. «Թիւ 1 խնդիրը սոցիալ-տնտեսական հարցերի կարգաւորումն է, որոնք իրօք լուրջ խնդիրներ են ստեղծել ժողովրդի համար: 11-րդ խորհրդարանի գլխաւոր առաքելութիւնն այս խնդիրների կարգաւորումն ու ժողովրդի կենցաղային պայմանների բարելաւումն է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։