Հա

Քաղաքական

05/12/2019 - 09:00

Հրապարակւել է յեղափոխութեան առաջնորդի գաղտնի պատգամը խորհրդարանականներին

«Խաթէ Հեզբօլլահ» շաբաթաթերթն իր 213-րդ համարում հրապարակել է բենզինի սպառման կարգաւորման եւ գնի բարձրացման վերաբերեալ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի գաղտնի պատգամը Իսլ. խորհրդարանի պատգամաւորներին:

«alikonline.ir» - «Խաթէ Հեզբօլլահ» շաբաթաթերթն իր 213-րդ համարում հրապարակել է բենզինի սպառման կարգաւորման եւ գնի բարձրացման վերաբերեալ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի գաղտնի պատգամը Իսլ. խորհրդարանի պատգամաւորներին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Շաբաթ երեկոյեան, երբ տարբեր քաղաքներում անկարգութիւններն ընդլայնւում էին, խնդրի վերաբերեալ որոշում կայացնելու նպատակով, Ազգային անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստ էր հրաւիրւել՝ հիմք ընդունելով Սահմանադրութեան 176-րդ յօդւածով ամրագրւած պարտականութիւնները:

Խորհրդի նիստում, բոլոր անդամները համակարծիք էին, որ նախագիծը պէտք է իրականացւի, այլապէս նահանջը կը յանգեցնի անկարգութիւնների եւ անապահովութեան աճի: Սակայն, նման իրավիճակում, պատգամաւորներին համոզելը վեր էր խորհրդարանի նախագահի կարողութիւններից, ուստի Ազգային անվտանգութեան խորհրդի անդամների կարծիքն այն էր, որ խնդրի կարգաւորման համար անհրաժեշտ է դիմել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի աջակցութեան:

Կիրակի առաւօտեան, խնդրի վերաբերեալ խորհրդարանի փակ նիստ էր հրաւիրւած: Իսլ. խորհրդարանի նախագահ, պրն. Լարիջանին Բահարեստան ուղեւորւեց, իր հետ տանելով պատգամաւորներին ուղղւած Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կարճ պատգամը. «Եռեակ ուժերի ընդունած վերջին որոշման վերաբերեալ, որոշ պատգամաւորների դիտարկումներին հետեւելով, անհրաժեշտ է յարգարժան պատգամաւորներին յիշեցնել, որ խորհրդարանի կողմից ձեռնարկւած ցանկացած գործողութիւն պէտք է լինի Ազգային անվտանգութեան խորհրդի ընդունած բանաձեւերի շրջանակում՝ չխախտելով դրանք, եւ հաշւի առնելով երկրի զգայուն պայմանները: Ամենակարող Աստծուց հայցում եմ ձեր յաջողութիւնը»:

Իսլ. յեղափոխութեան պատգամի ընթերցումից յետոյ, խորհրդարանը հանդարտւեց»,- գրել է պարբերականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։