Հա

Քաղաքական

07/12/2019 - 09:00

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը արձագանքել է Իսրայէլի հրթիռաշարժչային համակարգի նոր փորձարկմանը

Երէկ՝ ուրբաթ դեկտեմբերի 6-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան միկրոբլոգում քննադատել է ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հանդուրժողականութիւնը Իսրայէլի կողմից Միջուկային նոր հրթիռաշարժչային  համակարգի փորձարկումների կապակցութեամբ:

«alikonline.ir» - Երէկ՝ ուրբաթ դեկտեմբերի 6-ին, ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան միկրոբլոգում քննադատել է ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների կիրառած հանդուրժողականութեան քաղաքականութեանը Իսրայէլի կողմից Միջուկային նոր հրթիռաշարժչային  համակարգի փորձարկումների կապակցութեամբ:

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի կարծիքով Իսրայէլի Միջուկային նոր հրթիռաշարժիչների փորձարկումներն ունի հակաիրանական նպատակներ:

«ԵՄ երկրները (Գերնանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) եւ ԱՄՆ-ն երբեք չեն դժգոհում Ասիայի արեւմուտքում գտնւող միակ Միջուկային օբիեկտի եւ դրա գործունէութեան կապակցութեամբ, որն նախատեսւած է Միջուկային զէնքի ստեղծման նպատակներով»,- գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Զարիֆը մէկ այլ Tweet-ում նաեւ գրել էր, որ ԱՄՆ Իրանի հարցով յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հրապարակայնօրէն ընդունել է, որ Իրանի հրթիռային փորձարկումները ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւով արգելւած չեն:

«Բրայան Հուկը ժամանակին է յիշեցում կատարել միջուկային համաձայնագրով մեր եւրոպացի գործընկերներին՝ հրապարակայնօրէն ընդունելով, որ հրթիռային փորձարկումները արգելւած չեն Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւով»,- նշել է նա: «Իրանական միջուկային գործարքի թերութիւններից մէկն այն է, որ այն վերջ է տւել իրանական բալիստիկ հրթիռների փորձարկումների արգելքին»,- Հուկի խօսքն է մէջբերել Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։