Հա

Քաղաքական

08/12/2019 - 09:00

«Գիտութիւնն ու տեխնոլոգիան թշնամիների աչքի փուշն են դարձել». Զարիֆ

Գիտութիւնն ու տեխնոլոգիան դարձել են այն մարդկանց աչքի փուշը, որոնք չեն ցանկանում տեսնել Իրանի ժողովուրդի բարօրութիւնը: Այս մասին երէկ՝ երեկոյեան Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում, դոկտ. Մասուդ Սոլէյմանիի դիմաւորման արարողութեան ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Գիտութիւնն ու տեխնոլոգիան դարձել են այն մարդկանց աչքի փուշը, որոնք չեն ցանկանում տեսնել Իրանի ժողովուրդի բարօրութիւնը: Այս մասին երէկ՝ երեկոյեան Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում, դոկտ. Մասուդ Սոլէյմանիի դիմաւորման արարողութեան ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ուրախ ենք, որ ուսանողի օրը, երկրի ամենաճանաչւած դասախօսներից մէկը հայրենիք վերադարձաւ: Դոկտ. Սոլէյմանին 14 ամիս, առանց որեւէ պատճառի գերեվառւած էր ԱՄՆ-ում: Նրան բազմիցս առաջարկւել էր հայրենիք վերադառնալու փոխարէն այնտեղ մնալ, բայց հայրենասէր պրոֆեսորը դա չի արել»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով. «ԱՄՆ-ը վերջին 40 տարիների ընթացքւմ փորձել է կասեցնել Իրանի առաջընթացը: Առաւելագոյն ճնշման նպատակն էլ հէնց դա է: Այն 5 ժամերի ընթացքում, որ վաստակաւոր պրոֆեսորին ուղեկցելու պատիւն եմ ունեցել, նա ինձ ասել է, որ ամերիկացի բանդապահներին եւ դատաւորներին ամենաշատը բարկացնում էր իրանցի գիտնականների գիտական նւաճումները, ինչը նշանակում է, որ գիտութիւնը եւ տեխնոլոգիան դարձել են այն մարդկանց աչքի փուշը, որոնք չեն ցանկանում տեսնել Իրանի ժողովուրդի բարօրութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։