Հա

Քաղաքական

08/12/2019 - 10:50

13 հազար 896 թեկնածու. Աւարտւել է խորհրդարնի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան գործընթացը

Երէկ՝ երեկոյեան աւարտւել է Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան գործընթացը:

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան աւարտւել է Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան գործընթացը:

Գործընթացի աւարտից յետոյ, Կենտրոնական ընտրական յանձնաժողովի խօսնակ Սէյէդ Էսմայիլ Մուսաւին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ընտրութիւններին մասնակցութեան յայտ են ներկայացրել 13,869 հոգի, որոնցից 12,291-ը տղամարդ են, իսկ 1605-ը՝ կին:

Ըստ նրա՝ արձանագրւած թեկնածուների 4%-ն ունի կրօնական կրթութիւն, 14%-ն ունի դոկտորի կոչում, 77%-ը՝ գերլիսանսի կամ լիսանսի կրթական ցենզ, իսկ մնացեալը՝ աւելի ցածր կրթական ցենզ:

Արձանագրւած թեկնածուների 4%-ը եղել է խորհրդարանի պատգամաւոր, իսկ 23%-ն առնւազն մէկ շրջան մասնակցել է ընտրութիւններին:

Ամենաշատ թեկնածուներն արձանագրւել են Թեհրան նահանգում՝ 3138 հոգի, Սպահան նահանգում՝ 1099 հոգի, Խորասան Ռազաւի նահանգում՝ 980 հոգի, Խուզեստանում՝ 800 հոգի եւ Ֆարսում՝ 739 հոգի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։