Հա

Քաղաքական

08/12/2019 - 11:10

Նախագահը խորհրդարանի է ներկայացրել 1399 թւականի բիւջէի նախագիծը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 8-ին Իսլ. խորհրդարանին է ներկայացրել 1399 թւականի բիւջէ նախագիծը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 8-ին Իսլ. խորհրդարանին է ներկայացրել 1399 թւականի բիւջէ նախագիծը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Առաջիկայ տարւայ բիւջէն կազմում է 484 մլրդ. թուման:

Խորհրդարանի կանոնակարգի 216-րդ յօդւածի համաձայն, բիւջէի նախագիծը տրամադրւելու է բոլոր պատգամաւորներին, որոնք էլ 10 օրւայ ընթացքում պէտք է իրենց առաջարկները եւ դիտարկումները ներկայացնեն մասնագիտական յանձնաժողովներին:

Խորհրդարանի մասնագիտական յանձնաժողովներն էլ պարտաւոր նե իրենց առաջարկները 15 օրւայ ընթացքում ներկայացնել համադրող յանձնաժողովին, որն էլ իր հերթին պէտք է 15 օրւայ ընթացքում խորհրդարանին ներկայացնի բիւջէի մասին իր վերջնական զեկոյցը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։