Հա

Քաղաքական

21/12/2019 - 14:30

«Իրան-Ճապոնիա խորհրդակցութիւնները շարունակւելու են». ԱԳՆ տեղակալը մեկնաբանել է նախագահի Ճապոնիա այցի արդիւնքները

Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին մեկնաբանել է նախագահի Ճապոնիա այցի արդիւնքները:

«alikonline.ir» - Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին մեկնաբանել է նախագահի Ճապոնիա այցի արդիւնքները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ուղեւորութիւնը Շինզօ Աբէի Թեհրան կատարած այցի պատասխանն էր: Իսկ միւս կողմից նշում ենք Իրան-Ճապոնիա դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 90-ամեակը, եւ այդ առումով շատ ակտիւ տարի է, եւ Հանրապետութեան նախագահն ու Ճապոնիայի վարչապետը երեք անգամ հանդիպել են Թեհրանում, Նիւ Եօրքում եւ Տոկիոյում»,- ասել է նա:

Անդրադառնալով երկու երկրների երկար տարիների սերտ յարաբերութիւններին, բարձարստիճան դիւանագէտը նշել է, որ տեղի ունեցող իրադարձութիւնները, մասնաւորապէս՝ Իրանի դէմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներն օրակարգային էին դարձրել երկկողմ քննարկումները:

«Այդ համատեքստում, անցեալ գիշեր ծանր եւ ինտենսիւ բանակցութիւններ են անցկացւել երկու երկրների պաշտօնեաների միջեւ: Քննարկւել են ինչպէս երկկողմ, տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային հարցեր, այդ թւում՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերեալ: Կողմերը պայմանաւորւել են շարունակել խորհրդակցութիւնները»,- ասել է ԱԳՆ տեղակալը:

Յիշեցնենք, որ վարչապետ Շինզօ Աբէի պաշտօնական հրաւէրով, Հանրապետութեան նախագահը երէկ՝ դեկտեմբերի 20-ին այցելել էր Տոկիօ:

Այցի ընթացքում նախագահ Ռոհանին, վարչապետ Աբէի հետ քննարկել են երկկողմ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ՝ միջազգային եւ տարածաշրջանային կարեւոր խնդիրները, այդ թւում՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը եւ Մերձաւոր Արեւելքում կայունութեան, անվտանգութեան եւ խաղաղութեան հարցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։