Հա

Քաղաքական

04/01/2020 - 13:40

«Իրանի եւ Կատարի ԱԳ նախարարները կը հանդիպեն». ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ

ԱԳ նախարար Մոհամմադ  Ջաւադ Զարիֆը, այսօր` յունւարի 4-ին կը հանդիպի Կատարի ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ: Այս մասին Twitter իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ  Ջաւադ Զարիֆը, այսօր` յունւարի 4-ին կը հանդիպի Կատարի ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ: Այս մասին Twitter իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Նշենք, որ աւելի վաղ Al Jazeera-ն տեղելացրել էր երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման մասին, ինչն էլ աւելի ուշ հաստատեց ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը:

Յիշեցնենք, որ  նախօրէին Բաղդադի օդանաւակայանի մերձակայքում, «Հաշտ ալ Շաաբի»-ի աւտոշարասեան դէմ իրականացւած յարձակման հետեւանքով զոհւել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլէյմանին:

Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին դեռեւս մանրամասնութիւններ չի հաղորդւել, սակայն կարելի է կանխատեսել, որ հանդիպման ընթացքում կը քննարկւեն գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը եւ Բաղդադում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Նշենք, որ Կատարի ԱԳ նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որտեղ Մերձաւոր Արեւելքի բոլոր խաղացողներին կոչ էր արել հետագայ լարւածութիւնից խուսափելու համար առաւելագոյն զսպւածութիւն ցուցաբերել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։