Հա

Քաղաքական

07/01/2020 - 12:30

«Տարածաշրջանի երկրները չպէտք է զոհաբերեն իրենց հարեւաններին ԱՄՆ-ին». Զարիֆ

Յանուն սեփական անվտանգութեան տարածաշրջանի երկրները չպէտք է զոհաբերեն իրենց հարեւաններին ԱՄՆ-ին: Այս մասին այսօր՝ յունւարի 7-ին, Թեհրանի երկխօսութեան ֆորումում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը

«alikonline.ir» - Յանուն սեփական անվտանգութեան տարածաշրջանի երկրները չպէտք է զոհաբերեն իրենց հարեւաններին ԱՄՆ-ին: Այս մասին այսօր՝ յունւարի 7-ին, Թեհրանի երկխօսութեան ֆորումում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Այս տարածաշրջանում մենք մի քանի խնդիր ունենք: Ճանաչողութեան խնդիր՝ թէ' տարածաշրջանում, թէ' տարածաշրջանից դուրս: Տեսանք, թէ Թրամփն իր այս քայլով, սխալ խորհրդականներ ունի: Ակնյայտ է, որ նրանք, ովքեր խորհուրդներ են տւել Թրամփին՝ նրան ներքաշելով այս յորձանուտում, չգիտեն ոչ իրենց շահերը, ոչ էլ տարածաշրջանը»,- ասել է նա՝ յաւելելով. «Այս տարածաշրջանում առկայ է այս թիւրիմացութիւնը, որ ոմանց թւում է, թէ հնարաւոր է գնել անվտանգութիւնը: Բայց, գնել հնարաւոր է սպառազինութիւնը, այլ, ոչ թէ անվտանգութիւնը: Այսօր, ոչ ոք ԱՄՆ-ի պէս չգիտի, թէ իր գործողութեան շնորհիւ ինչպիսի ապառնալիքների դէմ յանդիման է կանգնեցրել իր տարածաշրջանային դաշնակիցներին»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ տարածաշրջանի երկրներին կոչ է արել չզոհաբերել իրենց հարեւաններին ԱՄՆ-ին: «Կը տեսնէք, օրհասական պահին ԱՄՆ-ը կը յայտարարի, որ չի միջամտելու»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։