Հա

Քաղաքական

08/01/2020 - 12:00

Էյն ալ Ասադ-ի թիրախաւորման հետեւանքով սպանւել է 80 ամերիկացի զինծառայող

Իսլ. յեղափոխութեան պահակազօրը տարածաշրջանի ամենատարբեր կէտերում հաւաստանշել է ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցներների տեղակայման 104 ռազմաբազաներ եւ զինծառայողների տեղակայման վայրեր:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրը տարածաշրջանի ամենատարբեր կէտերում հաւաստանշել է ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցներների տեղակայման 104 ռազմաբազաներ եւ զինծառայողների տեղակայման վայրեր: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ տեղեկացրել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի աղբիւրը:

Աղբիւրը զգուշացրել է. «Եթէ ԱՄՆ-ն կրկին սխալներ թոյլ տայ, կը ստանայ համարժէք պատասխան»:

Նա յայտնել է, որ չորեքշաբթի առաւօտեան Էյն ալ Ասադ ռազմաբազայի ուղղութեամբ արձակւած հրթիռներից 9-ը դիպչել են թիրախին, որի հետեւանքով սպանւել է առնւազն 80 ամերիկացի զինծառայող:

Աղբիւրը նաեւ նշում է, որ արձակւած հրթիռների հարւածից բազմաթիւ ամերիկեան անօդաչու թռչող սարքեր եւ ուղղաթիռներ են ոչնչացւել։

Նշենք, որ իրանական կողմի հրթիռների թռիչքը դէպի թիրախ իրականացւել է առանց ամերիկեան ռադարների յայտնաբերման:

Նա յիշեցրել է որ, Էյն ալ Ասադ ռազմական բազան ռազմավարական մեծ նշանակութիւն ունի ԱՄՆ-ի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։