Հա

Քաղաքական

11/01/2020 - 13:30

«ԱՄՆ-ը պէտք է հեռանայ տարածաշրջանից». Թախթ Ռաւանչին՝ Al Jazeera-ի հետ զրոյցում

Al Jazeera հեռուստաընկերութեան հետ զրոյցում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին անդրադարձել է գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեանն ու դրան հետեւած իրադարձութիւններին:

«alikonline.ir» - Al Jazeera հեռուստաընկերութեան հետ զրոյցում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին անդրադարձել է գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեանն ու դրան հետեւած իրադարձութիւններին:

Ըստ նրա՝ այն փաստը, որ գեներալ Սոլէյմանիի ջանքերի շնորհիւ հնարաւոր եղաւ պարտութեան մատնել ԴԱԷՇ-ին, ապացուցում է նրա՝ «ահաբեկիչ» լինելու մասին ԱՄՆ պնդումների սնամէջութիւնը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ խորհուրդներ ստացաւ, եւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան արկածախնդիր որոշումը կայացրեց»,- ասել է նա՝ յաւելելով. «Իրանի արձագանքն ԱՄՆ-ի այս ահաբեկչական գործողութեանը հիմնւած էր ինքնապաշտպանւելու բնորոշ իրաւունքի վրայ»:

Թախթ Ռաւանչին նշել է, որ Իրանի ապագայ գործողութիւնները պայմանաւորւած են լինելու ԱՄՆ գործողութիւններով՝ շեշտելով, որ Իրանը չի մնայ դիտորդի դերում, եւ ցանկացած քայլի կը պատասխանի համարժէք եւ համաչափ քայլով:

Անդրադառնալով Իրաքից ԱՄՆ զօրամիաւորումների հեռացման պահանջին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրաքը եւ ողջ տարածաշրջանը դժգոհ են ԱՄՆ ներկայութիւնից: ԱՄՆ-ը պէտք է ճշտի իր անելիքը, եւ յարգելով Իրաքի խորհրդարանի որոշումը, իր զօրամիաւորումներին հանի Իրաքից»:

Թախթ Ռաւանչին յստակեցրել է, որ ԱՄՆ-ը պէտք է ամբողջովին հեռանայ տարածաշրջանից. «Ինչպէ՞ս կարելի է ընդունել, որ ԱՄՆ-ը հեռու տարածութիւնից գայ այս տարածաշրջան, մինչ դեռ տարածաշրջանի երկրները դա չեն ընդունում: ԱՄՆ-ը պէտք է տարածաշրջանը թողնի դրա երկրներին, որպէսզի նրանք ապրեն խաղաղ եւ առանց հակամարտութեան»,- ասել է նա՝ եզրափակելով, որ Իրանը եւ տարածաշրջանի երկրները կարող են առանց ԱՄՆ-ի միջամտութեան կարգաւորել իրենց խնդիրները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։