Print this page
15/01/2020 - 14:50

«Այս երկիրը որեւէ որոշակի ճաշակի, խմբակցութեան կամ մօտեցման հետ կապւած է». Հանրապետութեան նախագահ

Թոյլ տւէք բոլոր կուսակցութիւններն ու խմբակցութիւններն ընտրութիւններին մասնակցեն: Մէկ խմբակցութեան միջոցով հնարաւոր չէ կառավարել այս երկիրը, այն բոլորի համար է: Այս մասին այսօր՝ յունւարի 15-ին, կառավարութեան հերթական նիստի ընթացքում ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Թոյլ տւէք բոլոր կուսակցութիւններն ու խմբակցութիւններն ընտրութիւններին մասնակցեն: Մէկ խմբակցութեան միջոցով հնարաւոր չէ կառավարել այս երկիրը, այն բոլորի համար է: Այս մասին այսօր՝ յունւարի 15-ին, կառավարութեան հերթական նիստի ընթացքում ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահն անդրադառնալով վերջին շրջանի տխուր դէպքերին, նշել է, որ դրանք ցաւ պատճառեցին բոլորին, բայց, պէտք է դրանցից անհրաժեշտ հետեւութիւններ անել, եւ ստեղծւած մարտահրաւէրներն առիթի վերածել, որից կօգտւի երկիրը:

Խօսելով գեներալ Սոլէյմանի նահատակութեան մասին, նախագահն ասել է. «Գեներալն Իրանի սահմանապահն էր, սակայն չէր ցանկանում որեւէ սահմանափակում ստեղծէր իրանցիների համար: Բոլորս այս երկրի եւ համակարգի տէրն ենք, եւ մեր շահերը համընկնում են միմեանց»:

Նշելով, որ Իրանը չունի մէկ գոյն կամ մէկ ճաշակ, դոկտ. Ռոհանին յիշեցրել է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան տարբեր ճաշակներ եւ մօտեցումներ, եւ անհրաժեշտ է յարգել դրանք:

«Բոլորն իրանցի են, եւ Իրանը պատկանում է բոլորին: Այս երկիրը որեւէ որոշակի ճաշակի, խմբակցութեան կամ մօտեցման հետ կապւած չէ: Այլ, կապւած է բոլորի հետ»,- շեշտել է նա:

Նա նշել է, որ պէտք է բոլոր կուսակցութիւններին եւ խմբակցութիւններին ընտրութիւններին մասնակցելու հնարաւորութիւն տրւի:

«Դրանից չէք տուժի: Մէկ խմբակցութեան միջոցով անհնար է կառավարել երկիրը: Երկիրը պատկանում է բոլորին: Եթէ բոլոր՝ 83 մլն.-ը համակարծիք լինեն, իսկ մէկը՝ ընդդիմախօս, հարկաւոր է այդ մէկ հոգուն եւս համոզել: Անգամ մէկ ընդդիմադիրն էլ շատ մեզ համար»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Նահատակ Սոլէյմանիի արեան արժեւորումը համխմբւածութիւնն է: Նա վեր էր հատւածականութիւնից: Ես աւելի քան 40 տարի ճանաչել եմ նրան, իսկ 20 տարի սերտ համագործակցել եմ նրա հետ: Ես նրան լաւ եմ ճանաչում: Նա վեր էր կուսակցական խաղերից, բոլորի հետ լաւ յարաբերութիւններ էր պահպանում: Շփւում եւ խորհրդակցում էր բոլորի հետ: Եկէ՛ք ընդօրինակենք նրան, միաւորւենք, եւ կողք-կողքի կանգնենք»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յիշեցնելով, որ պատմական ընտրութեան առջեւ ենք կանգնած. «Կամ կը միաւորւենք ու կը յաղթենք, կամ կը ջլատւենք ու կը պարտւենք»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր