Հա

Քաղաքական

16/01/2020 - 10:10

Իրանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ յարաբերութիւնները

Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան աշխատանքային նախաճաշ է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ Ջայշանքարի հետ

«alikonline.ir» - Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան աշխատանքային նախաճաշ է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ Ջայշանքարի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախաճաշի սեղանի շուրջ երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների վերջին զարգացումներին վերաբերող հարցեր, մասնաւորապէս՝ տնտեսական ոլորտում: Նրանք անդրադարձել են նաեւ տարածաշրջանային վերջին իրադարձութիւններին:

Նշենք, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Հնդկաստանի մայրաքաղքում մասնակցել է Raisina Dialogue 2020 ֆորումին որտեղ հանդէս է եկել ելոյթով:

Այցի շրջանակում Զարիֆը հանդիպել է նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւնները, առեւտրատնտեսկան համագործակցութիւնները, յատկապէս՝ էներգետիկ ոլորտում, համագործակցութիւնը Չաբահարում, եւ տարածաշրջանային ու միջազգային կարեւորագոյն հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։