Հա

Քաղաքական

16/01/2020 - 11:10

«Իրանին անհնար է յետ մղել». Ժորժիկ Աբրահամեան

Պատմութեան ընթացքում, առաւելագոյն ճնշում գործադրելու միջոցով, որեւէ թշնամու չի յաջողւել ծնկի իջացնել Իրանին եւ իրանցիներին, եւ դա չի յաջողւի նաեւ ԱՄՆ-ին: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

«alikonline.ir» - Պատմութեան ընթացքում, առաւելագոյն ճնշում գործադրելու միջոցով, որեւէ թշնամու չի յաջողւել ծնկի իջացնել Իրանին եւ իրանցիներին, եւ դա չի յաջողւի նաեւ ԱՄՆ-ին: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

«Իրանին անհնար է յետ մղել: Քաղաքական հարցերի հետ կապւած, Իրանը երբեւէ չի ընկրկի ճնշումների դէմ: Ես հաստատ համոզւած եմ: Պատմութեան ընթացքում, առաւելագոյն ճնշում գործադրելու միջոցով, որեւէ թշնամու չի յաջողւել ծնկի իջացնել Իրանին եւ իրանցիներին: Յատկապէս, այն Իրանին, որը յեղափոխութիւն է արել, եւ առանձնայատուկ մօտեցում ունի ստեղծելու այն համակարգը, որին հաւատում է»,- ասել է պատգամաւորը՝ շեշտելով, որ ժողովուրդն ու համակարգը պայքարելու են մինչեւ վերջ:

«Ճիշտ չէ այն, որ ոմանք ասում են, թէ առաւելագոյն ճնշումն Իրանին կը ստիպի նահանջել: Ես հաւատում եմ, որ ճգնաժամի պահին, մեր ժողովուրդը դառնում է աւելի համախմբւած, միաւորւած եւ ուժեղ, եւ ճիշտ ժամանակին արձագանքում է»,- նշել է Ժորժիկ Աբրահամեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։