Հա

Քաղաքական

19/01/2020 - 13:10

«Ձեր կողքին ենք». Հանրապետութեան նախագահը արձագանքել է բելուչ քաղաքացու հնչեցրած մտահոգութիւններին

«Ջրի եւ ճանապարհների իրավիճակից, աղքատութիւննից եւ ձեր առջեւ ծառացած բոլոր խնդիրներից եւ մտահոգութիւններից տեղեակ եմ: Յարգում եմ ձեզ հանդուրժողականութեամբ լցւած ժողովուրդ: Ձեր կողքին եմ ոչ միայն ջրհեղեղի աղէտի յաղթահարման, այլ երկրի յարատեւ զարգացման ճանապարհին»:

«alikonline.ir» - «Ջրի եւ ճանապարհների իրավիճակից, աղքատութիւննից եւ ձեր առջեւ ծառացած բոլոր խնդիրներից եւ մտահոգութիւններից տեղեակ եմ: Յարգում եմ ձեզ հանդուրժողականութեամբ լցւած ժողովուրդ: Ձեր կողքին եմ ոչ միայն ջրհեղեղի աղէտի յաղթահարման, այլ երկրի յարատեւ զարգացման ճանապարհին»: Այս մասին այսօր՝ յունւարի 19-ին, ասւած է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նամակի մէջ, որտեղ արձագանքել է բելուչ քաղաքացու «Համշահրի» թերթում գրած մտահոգութիւններին:

Հանրապետութեան նախագահը իր հրապատակած գրութեան մէջ կիսել է այդ քաղաքացու հնչեցրած մտահոգութիւններն, ով նախագահից խնդրել էր այցելել իրենց գիւղ եւ ծանօթանալ ջրհեղեղի աղէտի հետեւանքով մեծ վնասներ կրած գիւղի պայմանների հետ: Նա մտահոգութիւնները որակել է՝ տեղին:

Դոկտ. Հասան Ռոհանին իր նամակում կարեւորել է, Իրանի բազմակողմ եւ համաչափ զարգացման ծրագրերի իրականացման, մասնաւորապէս Սիստան եւ Բալուչեստանի աղէտի վերականգնման աշխատանքների կայուն իրագործման պլանների գործնականացման անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։