Հա

Քաղաքական

20/01/2020 - 11:20

«Ոչ մէկ իմ չափ չի պաշտպանել Իրանի հրթիռային կարողականութեան թեման». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ այսօր յունւարի 20-ին, ներկայացել է Իսլ. խորհրդարան պատասխանելու Ղոմ, Քաշան եւ Խոմէյնշահր քաղաքների պատգամաւորների հնչեցրած հարցերին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ այսօր յունւարի 20-ին, ներկայացել է Իսլ. խորհրդարան պատասխանելու Ղոմ, Քաշան եւ Խոմէյնշահր քաղաքների պատգամաւորների հնչեցրած հարցերին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարը իր ելոյթի սկզբում յստակեցրել է, որ ոչ մէկ իր չափ չի պաշտպանել Իրանի հրթիռային կարողականութեան թեման:

Ըստ ԱԳ նախարարի՝ իր համար մեծ հպարտութեան առիթ է միջազգային ամենատարբեր ատեաններում Իրանը ներկայացնելը:

Զարիֆը հաւաստիացրել է, որ ինքն ամենատարբեր միջոցներով աշխատել է համակարգի շահերի եւ քաղաքականութեան պաշտպանութեան եւ դրա ապահովման ուղղութեամբ:

Այդ համատեքստում նա յիշեցրել է երկրի շահերի պաշտպանութեան իրաւունքների օգտին, իր Հնդկաստանի, Աստանայի եւ Դոհայի ելոյթները, նկատելով, որ նրա ստանձնած պարտաւորութիւնների սահմաններում է Իրանի եւ ամբողջ համակարգի շահերի պաշտպանութիւնը, եւ նա դրան հակասող ոչ մի քայլ, երբեւէ չի անի:

ԱԳ նախարարը, այնուամենայնիւ նկատել է, որ երկրի պաշտպանութեան կարողականութեան զարգացման անհրաժեշտութեանը զուգահեռ կարեւոր է ամենատարբեր ոլորտներում ժողովրդի ակտիւ մասնակցութիւնը եւ ներկայութիւնը:

ԱԳ նախարարը անդրադառնալով փողերի լւացման միջազգային համաձայնագրերին Իրանի չմիանալու որոշմանը, պարզաբանել է, որ այդ թեման Իրանի դէմ է շահարկւում, եւ Թեհրանին մեղադրում են փողերի լւացման մէջ: Նա մերժելով այդ մեղադրանքները յստակեցրել է. «Այդ գործարքները հակասում են երկրի ազգային շահերին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։