Հա

Քաղաքական

20/01/2020 - 12:30

«Զարֆը Դաւոս չի մեկնի». Մուսաւի

Իրանի ճանապարհի ու քաղաքաշինութեան նախարարը Ուկայինայում, այդ երկրի նախագահին կը փոխանցի Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ուկայինական ինքնաթիռի աղէտի մասին պատգամը:

«alikonline.ir» - Իրանի ճանապարհի ու քաղաքաշինութեան նախարարը Ուկայինայում, այդ երկրի նախագահին կը փոխանցի Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ուկայինական ինքնաթիռի աղէտի մասին պատգամը: Այս մասին այսօր՝ յունւարի 20-ին մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մուսաւին այսօր կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը չի մասնակցելու Շւէյցարիայում կայանալիք Դաւուսի տնտեսական միջազգային խորհրդաժողովին:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադառնալով Իրանի եւ Կատարի ԱԳ նախարարների համդիպմանը նշել է, որ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Շէյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի միջեւ արդիւնաւէտ հանդիպումներ եւ բանակցութիւններ է տեղի ունեցել երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող եւ տարածաշրջանային հարցերի շրջանակում:

Նա տեղեկացրել է, որ յաջորդ շաբաթւայ ընթացքում Իրան կայցելի Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսը:

Մուսաւին յիշեցրել է, նախորդ շաբաթւայ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի Հնդկաստան այցի ձեռքբերումները կարեւորելով Raisina Dialogue 2020 ֆորումի, Զարիֆի ելոյթի շեշտադրումները:

Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադառնալով եւրոպական երկրների կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրի վէճերի լուծման մեխանիզմի գործնականացման քայլերին նկատել է, որ անցեալ մէկ տարւայ ընթացքում գործարքի եւրոպական կողմերը չկարողացան լուրջ քայլեր ձեռնարկել իրենց ստանձնած պարտաւորութիւնների իրագործման համար, ինչի հետեւանքով էլ Իրանը կատարեց պարտաւորութիւնների նւազեցման իր քայլերը:

Նա անիրական է որակել Իրանի կողմից պարտաւորութիւնների միակողմանի կատարման եւրոպացիների ակնկալիքները, միեւնոյն ժամանակ նկատել, որ Իրանի կողմից պարտաւորութիւնների կրճատման 5 փուլից յետոյ, եթէ կրկին անհրաժեշտութիւն նկատւի Իրանը կը դիմի աւելի ազդեցիկ գործողութիւնների իրականացման:

Նա իր ելոյթի ժամանակ նաեւ անդրադարձել է ուկայինական օդանաւի աղէտին եւ որոշ երկրներին զգուշացրել է՝ խուսափել թեման քաղաքականացնելու հնարաւոր փորձերից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։