Հա

Քաղաքական

20/01/2020 - 14:10

«Եթէ եւրոպական կողմը Իրանի հարցը տանի ՄԱԿ-ի ԱԽ մենք դուրս կը գանք NPT-ից». Զարիֆ

ԱԳ նախարարութեան ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ այսօր յունւարի 20-ին, նշել է, որ Եւրոպայի կողմից Իրանի հարցը ՄԱԿ-ի ԱԽ փոխանցման պայմաններում Թեհրանը դուրս կը գայ NPT-ից:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ այսօր յունւարի 20-ին, նշել է, որ Եւրոպայի կողմից Իրանի հարցը ՄԱԿ-ի ԱԽ փոխանցման պայմաններում Թեհրանը դուրս կը գայ NPT-ից. հաղորդում է «Խանէ Մելաթ»-ը:

Մոհամմադ Ջաւադ Զարիֆը անդրադառնալով Իրանի կողմից Միջուկային գործարքի վէճերի ակտիւացման գործընթացին նկատել է, որ Իրանը դա կատարել է համաձայնագրի օրէնքի տառին համապատասխան, եւ միայն ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչութեան ժամանակի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին տեղեկացնելուց յետոյ:

Նա անօրինական է համարել եւրոպացիների Միջուկային գործարքի կոնֆլիկտների ակտիւացման շուրջ գործողութիւնները եւ յստակեցրել, որ եթէ նրանք շարունակեն իրենց անօրինական գործողութիւննրերը Իրանը դուրս կը գայ NPT-ից:

«Իրանը Միջուկային գործարքի պարտաւորութիւնների կրճատման իր 5-րդ քայլերը արել է, սակայն, եթէ եւրոպան շարունակի իր սխալ գործողութիւնները, այդ ուղղութեամբ կը ձեռնարկենք համապատասխան քայլեր»,- յստակեցրել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։