Հա

Քաղաքական

22/01/2020 - 10:10

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը՝ Իրան-Կանադա ԱԳ նախարարների հանդիպման մասին

«Իրանի եւ Կանադայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ չի քննարկւել երկու երկրների յարաբերութիւնների վերականգնման հարցը»,- այս մասին երէկ՝ յունւարի 21-ին, լրագրողների հետ զրոյցի ժամանակ նշել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - «Իրանի եւ Կանադայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ չի քննարկւել երկու երկրների յարաբերութիւնների վերականգնման հարցը»,- այս մասին երէկ՝ յունւարի 21-ին, լրագրողների հետ զրոյցի ժամանակ նշել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ Իրանը կարեւորել է ուկրայինական ինքնաթիռի զոհերի մեծ մասի իրանցի լինելու փաստը:

Իրանի եւ Կանադայի ԱԳ նախարարների հանդիպմանն իրանական կողմը յստակեցրել է, որ Իրանը երկքաղաքացիութեան կարգավիճակը չի ընդունում, եւ երկքաղաքացիութիւն ունեցող իրանցի զոհերի հարցում իրանական կողմը առաջնորդւելու է Իրանի օրէնսդրութեամբ:

Մուսաւիի համոզմամբ՝ ԱՄՆ-ն Կանադայի նկատմամբ ճնշում է գործադրել Իրանի հետ յարաբերութիւնների խզման համար, իսկ կանդական կողմն էլ ուկրայինական օդանաւի հարցը շահարկում է, որպէս Իրանի դէմ ճնշման լծակ:

Այնուամենայնիւ, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը յայտարարել է, որ Իրանը պատրաստ է կանադական կողմի հետ հաստատել հիւպատոսական յարաբերութիւններ:

Նա, միեւնոյն ժամանակ, նկատել է, որ երկար տարիներ է ինչ կանդական կողմը Իրանի հետ դիւանագիտական եւ հիւպատոսական յարաբերութիւնների հաստատման հարցը անտեսում է:

Մուսաւին անհրաժեշտութիւն է համարել ուկրայինական ինքանաթիռի ուղեւորների իրաւական հարցերի ձեւակերպման, ինչպէս նաեւ Կանադայում բնակւող իրանցիների իրաւական հարցերի կարգաւորման շրջանակում երկու երկրների միջեւ համագործակցութեան կայացումը: Սակայն, դրա ձեւաչափը, նրա խօսքով դեռեւս պարզ չէ:

Նա կանադական կողմին յորդորել է քաղաքացիների բարեկեցութեան ապահովման համար աջակցել խնդրի լուծմանը, եւ լրջութիւն ցուցաբերել Իրանի կողմից երկկողմ յարաբերութիւնների վերականգնման գործում նախկինում ներկայացւած առաջարկների ընդունման, եւ դրանց համապատասխան գործողութիւնների իրականացման շրջանակում:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցչի հաւաստացմամբ՝ ուկայինական ինքնաթիռի ուղեւորների Իրանի քաղաքացի լինելու փաստը առաւել կարեւորութիւն է ստանում, քանի որ այն Իրանին հնարաւորութիւն է տալիս երկրի օրէնսդրական մակարդակով կարգաւորել զոհւած ուղեւորների եւ նրանց ընտանիքների իրաւական պահանջները, ինչպէս նաեւ՝ խնդրոյ առարկայ հարցերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։