Հա

Քաղաքական

23/01/2020 - 10:40

Բրայան Հուքը սպառնացել է գեներալ Ղաանիին

Իրանի հարցով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը սպառնացել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Էսմայիլ Ղաանիին:

«alikonline.ir» - Իրանի հարցով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը սպառնացել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Էսմայիլ Ղաանիին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Եթէ նա շարունակի գեներալ Սոլէյմանիի ճանապարհը, ապա կարժանանայ նրա ճակատագրին»,- ասել է նա:

Հուքը յիշեցրել է Դոնալդ Թրամփի խօսքերն այն մասին, որ ամերիկեան շահերի դէմ ցանկացած յարձակում կը կասեցւի անողոք ուժերով:

Հուքը շարունակում է սպառնալ Իրանին, այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ն փաստացի անպատասխան է թողել Էյն ալ Ասադ ռազմաբազայի դէմ Թեհրանի յարձակումները:

Հակաիրանական քաղաքական դիրքորոշումներ ունեցող ամերիկացի դիւանագէտը Դաւուսի միջազգային տնտեսական խորհրդաժողովի ժամանակ նաեւ յայտարարել է, թէ իբր գեներալ Ղասեմ Սոլէյմանիի ահաբեկումը կանխեց ԱՄՆ-ի շահերի դէմ հետագայ յարձակումների կազմակերպումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։