Հա

Քաղաքական

12/02/2020 - 11:18

«Իրանը բաց է բանակցութեան եւ տրամաբանութեան առջեւ». Սալեհին՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկակավարի հետ հանդիպման ժամանակ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Ալի Աքբար Սալեհին երէկ՝ փետրւարի 11-ին Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսիի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»- Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Ալի Աքբար Սալեհին երէկ՝ փետրւարի 11-ին Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսիի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման աւարտից յետոյ, Սալեհին անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի յարաբերութիւններին ասել է, որ դրանք բարձր մակարդակի են, եւ հիմնւած են փոխադարձ ըմբռնման վրայ: Նա յոյս է յայտնել, որ այս ընթացքը կը շարունակւի նաեւ ապագայում:

«ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի հետ հանդիպման ժամանակ շեշտւեց, որ Իրանը բաց է բանակցութեան եւ տրամաբանութեան առջեւ, սակայն ճնշման ներքոյ որեւէ որոշում չի կայացնի»,- ասել է Սալեհին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։