Հա

Քաղաքական

15/02/2020 - 08:30

«Իրանի պատասխանը սիոնիստների ցանկացած յիմար գործողութեանը ջախջախիչ է լինելու». ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է սիոնիստական վարչակազմի պաշտօնեաներից մէկի Իրանին ուղղւած սպառնալիքին:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է սիոնիստական վարչակազմի պաշտօնեաներից մէկի Իրանին ուղղւած սպառնալիքին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Վկայակոչելով սիոնիստական վարչակազմի ահաբեկչական եւ զաւթիչ բնոյթը, ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է. «Այս ռեժիմի հիմքն ու բնոյթը վերջին 70 տարիների ընթացքում հիմնւած է պաղեստինեան հողերի եւ հարեւան երկրների տարածքների գրաւման, սպանութիւնների, թալանի, մահափորձերի եւ ագրեսիայի վրայ»: «Իրանի Իսլամական Հանրապետութեան ներկայութիւնը Սիրիայում, այդ երկրի կառավարութեան հրաւէրով եւ ԱՄՆ-իսրայէլական հովանաւորութիւնը վայելող ահաբեկչութեան դէմ պայքարով է պայմանաւորւած, եւ մեր երկիրը երբեւէ չի յապաղելու պաշտպանել Սիրիայում իր ներկայութիւնը, ինչպէս նաեւ՝ իր ազգային անվտանգութիւնն ու տարածաշրջանային շահերը, եւ վճռական ու ջախջախիչ պատասխան կը տայ ցանկացած ագրեսիայի կամ յիմար քայլի»,- յստակեցրել է Մուսաւին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։