Հա

Քաղաքական

15/02/2020 - 08:40

«ԱՄՆ-Իրան առկայ ճգնաժամի հարցում մեղաւորը Թրամփն է». Զարիֆը՝ NBC-ի հետ զրոյցում

Ամերիկեան NBC հեռուստաալիքի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-Իրան առկայ ճգնաժամի հարցում մեղաւորը Դոնալդ Թրամփն է, եւ նախկին ընթացքին վերադառնալը նրա պարտականութիւնն է:

«alikonline.ir» - Ամերիկեան NBC հեռուստաալիքի հետ զրոյցում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-Իրան առկայ ճգնաժամի հարցում մեղաւորը Դոնալդ Թրամփն է, եւ նախկին ընթացքին վերադառնալը նրա պարտականութիւնն է:

«Ցաւալի է, որ ԱՄՆ-ը սխալ ինֆորմացիայի, հպարտութեան եւ չիմացութեան վրայ հիմնւած շարժւում է մի ուղղութեամբ, որը տարածաշրջանը դէպի հակամարտութիւն է տանում», ասել է Զարիֆը՝ յաւելելով, որ գեներալ Սոլէյմանիի նահատակութիւնից յետոյ Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում մեծացել է լարւածութիւնը:

Նա ԱՄՆ նախագահին մեղադրել է Իրանի նկատմամբ սխալ քաղաքականութիւն վարելու մէջ՝ նշելով, որ միմեանց նկատմամբ երկու երկրների հռետորաբանութիւնը գնալով աւելի է կոշտանում:

Յիշեցնելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ իր բանակցութիւնները, Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Բարաք Օբամայի նախագահութեան օրօք ընթացքն այսպիսին չէր: Նա ասել է, որ ինքը նոյն ԱԳ նախարարն է, որը չափազանց յարգալից վերաբերմունք ունէր Ջոն Քերիի նկատմամբ:

Լարւածաութեան թօթափումն ըստ Զարիֆի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պարտականութիւնն է. «Միացեալ Նահանգները սխալ ժամանակում եւ վայրում հարւածեց, եւ մենք չենք կարողանում վերահսկել դրա հետեւանքները: ԱՄՆ-ը նոյնպէս չի կարողանում դա անել: Կարծում եմ՝ նրանք, ովքեր սկսեցին այս բոլորը պէտք է յետ վերադառնան»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։