Հա

Քաղաքական

18/02/2020 - 09:20

«Իրանը տարածաշրջանում լաւ ձեռքբերում է ունեցել կայունութեան պահպանման համար ահաբեկչութեան դէմ պայքարում». Դոկտ. Լարիջանի

Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում, Իրանն աջակցել է տարածաշջանի երկրներին, ինչն էլ լաւ ձեռքբերում է ունեցել կայունութեան պահպանման համար: Այս մասին Սիրիա եւ Լիբանան կատարած երկօրեայ այցի արդիւնքներն ամփոփելիս յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում, Իրանն աջակցել է տարածաշջանի երկրներին, ինչն էլ լաւ ձեռքբերում է ունեցել կայունութեան պահպանման համար: Այս մասին Սիրիա եւ Լիբանան կատարած երկօրեայ այցի արդիւնքներն ամփոփելիս յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Իրանը եւ Սիրիան սերտօրէն համագործակցում են միմեանց հետ եւ, բարեբախտաբար, գործադրւած ջանքերի շնորհիւ լուրջ հարւածներ է հասցւել ահաբեկիչներին տարածաշրջանում: Իհարկէ Սիրիայում, օտար երկրների միջամտութեան արդիւնքում, դեռեւս կան դրանց մնացորդները, սակայն, լաւ քայլեր են ձեռնարկւել խնդրի վերջնական լուծման համար»,- ասել է Լարիջանին՝ յաւելելով, որ Սիրիայի բոլոր բարձրաստիճան պաշտօնեաները շեշտում եւ կարեւորում են Իրանի առանցքային դերակատարութիւնն ահաբեկչութեան դէմ պայքարի գործում:

Ամփոփելով Սիրիա եւ Լիբանան կատարած այցի արդիւնքները, խորհրդարանի խօսնակը նշել է, որ Իրանի, Սիրիայի եւ Լիբանաի միջեւ տնտեսական համագործակցութեան վերաբերեալ բանակցութիւններ է ունեցել երկու երկրների կառավարութիւնների եւ խորհրդարանների բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

«Հաշւի առնելով Իրանում առկայ ներուժը եւ առեւտրի, գիւղատնտեսութեան եւ արդիւնաբերութեան բնագաւառներում համագործակցութեան հնարաւորութիւնը, քննարկումներ են անցկացւել երկու երկրների պաշտօնատար անձանց հետ: Այս համատեքստում ցանկութիւն կար Սիրիայում ներդրումներ կատարելու համար»,- ասել է դոկտ. Լարիջանին:

Նշելով, որ Սիրիայի տարածքի մեծ մասում այսօր անվտանգ պայմաններ են տիրում, խորհրդարանի նախագահը նշել է, որ սիրիացի պաշտօնեաների հետ հանդիպումների ժամանակ քննարկւել են այն ձեւաչափերը, որոնք կապահովեն իրանցի առեւտրականների եւ արդիւնաբերողների ներդրումների անվտանգութիւնը:

Դոկտ. Լարիջանին նշել է, որ Լիբանանում հանդիպել է այդ երկրների էլիտայի, ինչպէս նաեւ՝ տարբեր ազգութիւնների ներկայացուցիչների հետ, որոնք դրական մօտեցումներ ունէին տարածաշրջանում տիրող իրավիճակի, դիմադրութեան դերի, եւ Իրանի դիրքի վերաբերեալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։