Հա

Քաղաքական

17/03/2020 - 08:45

Դոկտ. Հասան Ռոհանի. «ժողովրդի օգնութեամբ եւ հիգիենիայի կանոններին հետեւելով կը յաղթահարենք կորոնավիրուսը» 

«Ժողովրդի օգնութեամբ եւ կորոնավիրուսի կանխարգելաման համընդհանուր կանոնները հետեւելով կը յաղթահարենք համաճարակի տարածումը», այս մասին երէկ` մարտի 16-ին, Խորասանի քաղաքապետի հետ հեռախօսազրոյցի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան ռոհանին։

«alikonline.ir» - «Ժողովրդի օգնութեամբ եւ կորոնավիրուսի կանխարգելաման համընդհանուր կանոններին հետեւելով կը յաղթահարենք համաճարակի տարածումը», այս մասին երէկ` մարտի 16-ին, Խորասանի քաղաքապետի հետ հեռախօսազրոյցի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանի: Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Հանրապետութեան նախագահն իր զրոյցի ժամանակ կարեւորել է կորոնավիրուսի դէմ պայքարի գլխաւոր շտաբի ներկայացրած ցուցումներին հետեւելու անհրաժեշտութիւնը։

Նա կարեւորել է զինւած ուժերի, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւնների միջեւ COVD19-ի յաղթահարման նպատակով համագործակցութեան իրացումը։

Դոկտ. Հասան Ռոհանին բարձր է գնահատել կորոնավիրուսի դէմ պայքարի գլխաւոր շտաբի հետ տարբեր անձանց եւ կառոյցների արդիւնաւէտ եւ կառուցողական համագործակցութիւնը եւ մօտ ապագայում ճգնաժամի յաղթահարման յոյս յայտնել։

«Հաշւի առնելով ներկայացւած թւերը՝ մենք խուսափել ենք վիրուսի գագաթնակէտից, սակայն բոլորին խորհուրդ եմ տալիս տանը մնալ եւ հետեւել բոլոր խորհուրդներին»,- նշել է նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։