Հա

Քաղաքական

29/03/2020 - 08:30

«Անհրաժեշտ է մոբիլիզացնել ջանքերը կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի մշակման հարցում». Հանրապետութեան նախագահ 

Հարապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մարտի 28-ին, Իրանում բարձրաստիճան բժիշկների եւ համաճարակաբանների հետ ունեցած վիդէոկոնֆերանսի ընթացքում շեշտել է, կորոնավիրուսի դէմ պայքարի տարբեր միջոցների կիրառման եւ COVID-19-ի դէմ պատւաստանիւթի մշակման կարեւորութեանը։

«alikonline.ir» - Հարապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ մարտի 28-ին, Իրանում բարձրաստիճան բժիշկների եւ համաճարակաբանների հետ ունեցած վիդէոկոնֆերանսի ընթացքում շեշտել է, կորոնավիրուսի դէմ պայքարի տարբեր միջոցների կիրառման եւ COVID-19-ի դէմ պատւաստանիւթի մշակման կարեւորութեանը։

Հանրապետութեան նախագահը բարձր է գնահատել երկրում բժիշկների եւ առողջապահական ոլորտի աշխատակիցների իրականացրած ջանքերը` կորոնավիրուսի տարածման դէմ պայքարի, եւ այդ հիւանդութեան մեկուսացման շրջանակում։ 

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Գիլան եւ Ղոմ քաղաքների բժշիկների հետ ունեցած քննարկումներին իր դրական ակնկալիքներն է արձանագրել հիւանդութեան մեկուսացման եւ պայքարի հարցերում։ Նա նաեւ շեշտել է երկու քաղաքի բժիշկների փորձառութիւններից օգտագործման կարեւորութեանը։

Դոկտ. Հասան Ռոհանին նկատել է, որ կորոնավիրուսի հետեւանքով ամբողջ աշխարհը գտնւում է ճգնաժամային իրավիճակում։

Հարցին թէ Իրանը վիրուսի դէմ պայքարի, որ փուլում է գտնւում դոկտ. Հասան Ռոհանին եւ կոնֆերանսի մասնակից բժիշկները նկատեցին, որ դեռ վաղ է պատասխանել այդ հարցին, այնուամենայնիւ Հանրապետութեան նախագահը յստակել է, որ երկրի բոլոր ենթակառուցւածքները մոբիլիզացւել է այդ գործում։

Հանրապետութեան նախագահի համոզմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել կորոնավիրուսի դէմ պայքարի միասնական ճակատ եւ հանդէս գալ միասնական յայտարարութիւններով։ Նա նաեւ կարեւորել է համաճարակի մեկուսացման հարցում միջազգային փորձերից օգտագործման անհրաժեշտութեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։