Հա

Քաղաքական

01/04/2020 - 08:20

Մահմուդ Վաէզի. «Հանրային հեռաւորութեան սահմանման նախագիծը իրականացւել է երկրում կորոնավիրուսի յայտնաբերման առաջին օրերից»

«Երկրում կորոնավիրուսի ախտորոշման առաջին իսկ օրերից իրականացւելէ համապատասխանկանխարգելիչ միջոցառումներ», այս մասին երէկ՝ մարտի 31-ին, կառավարութեան լրատւական կայքի հետ զրոյցում ասել է Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին։

«alikonline.ir» - «Երկրում կորոնավիրուսի ախտորոշման առաջին իսկ օրերից իրականացւել է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ», այս մասին երէկ՝ մարտի 31-ին, կառավարութեան լրատւական կայքի հետ զրոյցում ասել է Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին։ 

Մահմուդ Վաէզին նշել է, որ երկրում կորոնավիրուսի կանխարգելման առաջին փուլի շրջականակում փակւեցին դպրոցները, մարզական եւ մշակութային կենտրոնները, իսկ հէնց առաջին օրերից մեկնարկեց COVID-19-ի պայքարի շուրջ ազգային մոբիլիզացման նախագիծը։ 

Նա անդրադառնալով կորոնավիրուսի յաղթահարման գլխաւոր շտաբի գումարած վերջին նիստի քննարկումներին նկատել է, որ ներկայացւած վիճակագրական տւեալները եւ զեկոյցները կորոնավիրուսի վերահսկման եւ մեկուսացման յուսադրիչ տեսլականի մասին են վկայում:

Մահմուդ Վաէզիի խօսքով` երկրի առողջապահական համակարգը կորոնավիրուսի դէմ պայքարի գործում արձանագրել է շատ լաւ գործունէութիւն, որն նրա համոզմամբ` արդիւնքն է կառավարութեան կողմից վերջին տարիների գործադրած առողջապահական ոլորտի քաղաքականութեան, ժողովրդի բարձր աջակցութեան, բուժաշխատողների ջանքերի, ինչպէս նաեւ այլ գերատեսչութիւնների աշխատակիցների անձնւիրական ծառայութեան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։