Հա

Քաղաքական

05/04/2020 - 13:10

«Կորոնավիրուսի պայքարի ուղիների շուրջ ամբողջ համակարգում ձեւաւորւել է համընդհանուր համաձայնութեան մթնոլորտ». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ ապրիլի 5-ին, Կորոնավիրուսի կենտրոնական շտաբի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ապրիլի 11-ից Հանրապետութեան տարբեր նահանգներում կը վերաբացւեն ցածր ռիսկային գօտու աշխատավայրերը, իսկ Թեհրանում դրանք կը լինեն ապրիլի 19-ից։

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ ապրիլի 5-ին, Կորոնավիրուսի կենտրոնական շտաբի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ապրիլի 11-ից Հանրապետութեան տարբեր նահանգներում կը վերաբացւեն ցածր ռիսկային գօտու աշխատավայրերը, իսկ Թեհրանում դրանք կը լինեն ապրիլի 19-ից։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Հանրապետութեան նախագահը արձանագրել է, որ կորոնավիրուսի պայքարի ուղիների շուրջ եռեակ ուժերի, զինւած ուժերի, կառավարութեան տարբեր ինստիտուտների մօտ ձեւաւորւել է միանշանակ համաձայնութեան մթնոլորտ, եւ ընդհանրապէս չկան անհամաձայնութիւններ, իսկ ամբողջ համակարգում իրականացւում է կորոնավիրուսի պայքարի շուրջ ընդարձակ համագործակցութիւն:

«Կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակում առաւելագոյն նշանակութիւն է ստացել հասարակութեան եւ տարբեր ուժային կառոյցների միջեւ համախմբւածութիւնը»,- նշել է Հանրապետութեան նախագահը յաւելելով որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդին նոյնպէս պարբերաբար ներկայացւում է կորոնավիրուսի պայքարի շուրջ զեկոյցները։

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով կորոնավիրուսի մեկուսացման շուրջ հասարակական ինտելեկտուալ հեռաւորութեան սահմանման նախագծի շրջանակներին նշել է, որ պայմանաւորւածութեան համաձայն՝ ապրիլի 11-ից, Հանրապետութեան ողջ տարածքում աշխատող ցածր ռիսկային գօտու աշխատավայրերը՝ հետեւելով համապատասխան ընթացակարգերին, կարող են վերաբացել իրենց բիզնեսը, բացառութեամբ Թեհրանի, իսկ մայրաքաղաքում դա կիրականացւի ապրիլի 19-ից։

Հանապետութեան նախագահը նաեւ նշել է, որ միւս աշխատատեղերի վերաբացման համար դեռեւս չկայ յստակ ամսաթիւ եւ յառաջիկայում քննարկումներ կանցկացւի այդ ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։