Հա

Հասարակական

22/10/2013 - 12:30

Դերասան Վարդան Պետրոսեանի առողջական վիճակը կայուն ծանր է

Եղւարդ-Երեւան աւտոճանապարհին տեղի ունեցած աւտոպատահարի հետեւանքով վթարի ենթարկւած անւանի դերասան Վարդան Պետրոսեանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Շուշան Յունանեանը նշեց, որ Պետրոսեանն իրենց մօտ տեղափոխւել է շտապ օգնութեան մեքենայով:

«armenpress.am» - Եղւարդ-Երեւան աւտոճանապարհին տեղի ունեցած աւտոպատահարի հետեւանքով վթարի ենթարկւած անւանի դերասան Վարդան Պետրոսեանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Շուշան Յունանեանը նշեց, որ Պետրոսեանն իրենց մօտ տեղափոխւել է շտապ օգնութեան մեքենայով: «Պետրոսեանին վիրահատել են, հեռացրել են փայծաղը եւ կարւել է լեարդը»,- նշեց Յունանեանը՝ տեղեկացնելով, որ դերասանն այժմ գտնւում է վերակենդանացման բաժանմունքում, եւ նրան միացւած է արհեստական շնչառութեան ապարատ:
Յիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի երեկոյեան, Եղւարդ-Երեւան աւտոճանապարհի կամրջի մօտ:

Յարակից լուրեր

  • Կը վերականգնւի Մինաս Աւետիսեանի հայրական տունը
    Կը վերականգնւի Մինաս Աւետիսեանի հայրական տունը

    Ջաջուռում վերականգնւելու է Մինաս Աւետիսեանի հայրական տունը:

  • Անգլիական լցանաւը վթարային միջադէպի պատճառ էր դարձել
    Անգլիական լցանաւը վթարային միջադէպի պատճառ էր դարձել

    Անգլիական «Stena Imperon» նաւթային լցանաւն իր երթուղում վթարային միջադէպի պատճառ էր դարձել: Այս մասին յայտարարել է Հորմոզգան նահանգի Նաւահանգստների եւ ծովագնացութեան կազմակերպութեան ղեկավար Ալլահ Մորադ Աֆիֆիփուրը:

  • Կրկին օրհներգի մասին
    Կրկին օրհներգի մասին

    Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ:

  • Ազգային արժեհամակարգը եւ պետականութիւնը
    Ազգային արժեհամակարգը եւ պետականութիւնը

    Ազգային-պետական կեանքը, ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբիեկտիւ գործոններով պայմանաւորւած, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթէ չասենք՝ թարմացման, յայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգումթարմացումները նախ՝ տեւականօրէն խմորւում են հասարակութեան խորքային շերտերում, ապա միայն դրսեւորւում նպաստաւոր մի պահի: Ժողովրդավարական հասարակութեան մէջ փոփոխութիւնների տրամադրութիւն-ցանկութիւնները վերածւում են իրողութեան, եթէ դառնում են հասարակական ընդհանուր պահանջ:

  • Չինաստանի ծովային տարածքում միմեանց են բախւել երկու նաւ. 30 իրանցի նաւաստիներ համարւում են անյայտ կորած
    Չինաստանի ծովային տարածքում միմեանց են բախւել երկու նաւ. 30 իրանցի նաւաստիներ համարւում են անյայտ կորած

    Բախումը տեղի է ունեցել Չինաստանի արեւելեան ափամերձ տարածքից 160 մղոն հեռաւորութեան վրայ: Միմեանց են բախւել պանամական գրանցում ունեցող նաւթատարն ու Հոնկոնգում գրանցւաց բեռնատար նաւը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։