Հա

Հասարակական

11/11/2013 - 12:40

Կալանաւորւել է Վարդան Պետրոսեանը

Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյեան, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանը բաւարարեց նախաքննական մարմնի միջնորդութիւնը կալանաւորելու Եղւարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի մասնակից անւանի դերասան Վարդան Պետրոսեանին: Դատարանը մերժել է Վարդան Պետրոսեանին գրաւի դիմաց ազատ արձագելու միջնորդութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Դերասանի խափանման միջոցը փոխելու կապակցութեամբ ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութիւնը հանդէս կը գայ միջնորդութեամբ

«ԱԼԻՔ» - Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյեան, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանը բաւարարեց նախաքննական մարմնի միջնորդութիւնը կալանաւորելու Եղւարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի մասնակից անւանի դերասան Վարդան Պետրոսեանին: Դատարանը մերժել է Վարդան Պետրոսեանին գրաւի դիմաց ազատ արձագելու միջնորդութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
Վարդան Պետրոսեանին դատարանից պատգարակով տեղափոխեցին Դատապարտեալների հիւանդանոց քրէակատարողական հիմնարկ: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարեանը դատարանի որոշումը համարեց իրաւական տեսանկիւնից չփաստարկւած ու յուզական եւ յայտարարեց, որ կը բողոքարկի այն:
Խնդրի կապակցութեամբ «yerkir.am» կայքէջի հետ զրոյցում ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան անդամ Աղւան Վարդանեանը տարակուսանք յայտնեց Վարդան Պետրոսեանին հապշտապ կալանաւորման առիթով. «Տեղի է ունեցել ողբերգութիւն: Աւտովթարի արդիւնքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպւելը: Ցաւակցում եմ այդ ընտանիքներին, խորապէս ցաւում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պէտք է հասկանանք, որ Վարդան Պետրոսեանը այն անձը չէ, որ կը խուսափէր քննութիւնից, կամ կը փորձէր խոչընդոտել հետաքննութեան ընթացքը: Աւելի՛ն, նա նաեւ այն յանցագործը չէ, որին հապշտապ պէտք էր մեկուսացնել հասարակութիւնից:
Ընթանում է քննութիւն եւ եթէ պարզւի, որ Վարդան Պետրոսեանը մեղաւոր է, միանշանակ է, օրէնքի սահմաններում կը կրի իր պատիժը, բայց նման վերաբերմունքը սիրւած դերասանի նկատմամբ, անհասկանալի է:
ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութիւնը հանդէս կը գայ նախաձեռնութեամբ, կը միջնորդենք, որ փոխւի Վարդան Պետրոսեանի խափանման միջոցը եւ քննութիւնը ընթանայ նոյն այդ աւտովթարի արդիւնքում առաջացած առողջական խնդիրների բուժմանը զուգահեռ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։