Հա

Հասարակական

19/11/2013 - 12:00

Միքայէլ Պօղոսեան.- «Վարդանն այս քաղաքի գոյներից է, ո՞նց կարելի է այդ տղայի կենսագրութիւնը մրել»

«Վարդան Պետրոսեանը նոյնպէս տուժել է, գտնւում է ֆիզիկական ծանր վիճակում, տարել է մի քանի վիրահատութիւններ, նոր է դուրս գրւել վերակենդանացման բաժանմունքից: Նա յայտարարել էր, որ չի խուսափելու պատասխանատւութիւնից, օգնելու է քննութեանը: Յանուն ինչի կալանաւորեցին: Յանուն քննութեա՞ն: Չեմ կարծում, որ դրանից քննութիւնը կը շահի: Չեմ կարծում, որ եթէ Վարդանը շարունակէր նորմալ բուժումը, որեւէ ձեւով ազդէր արդար քննութեան վրայ»,- նշեց նա:

«panorama.am» - «Մենք արդարադատութիւնից սպասում ենք արդարադատութի՞ւն, թէ՞ դաժան վերաբերմունք: Այս վիճակում մարդուն կալանաւորելը, տանել, պահել հիւանդանոցում, բայց մեկուսարանային պայմաններում, նշանակում է՝ ցուցաբերել դաժան վերաբերմունք»,- օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ, պրոֆեսոր, Յովհ. Թումանեանի անւ. պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, «Դերասանի վարպետութեան եւ ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ, UNIMA-ի անհատական անդամ Ռուբէն Բաբայեանը՝ խօսելով դերասան Վարդան Պետրոսեանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, կալանաւորման որոշում կայացնելու մասին:
Նա իր խօսքը սկսեց նախ՝ ցաւակցութիւն յայտնելով վթարի հետեւանքով երկու զոհւածների ընտանիքներին, բարեկամներին, նշեց, որ տեղի է ունեցել մեծ ողբերգութիւն, կիսում են այդ ողբերգութիւնը նրանց հետ:
«Վարդան Պետրոսեանը նոյնպէս տուժել է, գտնւում է ֆիզիկական ծանր վիճակում, տարել է մի քանի վիրահատութիւններ, նոր է դուրս գրւել վերակենդանացման բաժանմունքից: Նա յայտարարել էր, որ չի խուսափելու պատասխանատւութիւնից, օգնելու է քննութեանը: Յանուն ինչի կալանաւորեցին: Յանուն քննութեա՞ն: Չեմ կարծում, որ դրանից քննութիւնը կը շահի: Չեմ կարծում, որ եթէ Վարդանը շարունակէր նորմալ բուժումը, որեւէ ձեւով ազդէր արդար քննութեան վրայ»,- նշեց նա:
Դերասան Միքայէլ Պօղոսեանն ասաց. «Նման պատմութիւններ կարող են տեղի ունենալ ամէն մէկիս հետ, ոչ մէկս ապահովագրւած չենք: Ինձ վրայ ամենաշատն ազդել է Վարդան Պետրոսեանի առողջական վիճակը: Այն ցաւը, մեղքի զգացողութիւնը, որ զգում է արւեստագէտն այս պատմութիւնից յետոյ, աւելի խիստ ու դաժան են, քան որեւէ վարչական տոյժ: Վարդանն այս քաղաքի գոյներից է, ո՞նց կարելի է այդ տղայի կենսագրութիւնը մրել, ո՞նց կարելի է նրան այդպէս վերաբերւել:
Իմ վրայ ազդեց նաեւ քննիչի բառերը՝ ԴԵՌԱՍԱՆ եւ այլ: Եթէ այսօր մեր պետական այրերը չկարողանան այդ քննիչին տոյժի ենթարկել, պարզպէս այսօրւայ մեր այստեղ մնալը եւ այս պայմաններում ինչ-որ մի կերպ փորձել արարել անհեթեթութիւն կարող է ստացւել: Այդ հարցը պէտք է բարձրացնել»:
Ասուլիսին ներկայ արւեստագիտութեան դոկտոր, պրոֆ. Հենրիկ Յովհաննիսեանն իր խօսքում նշեց. «Մեր վերաբերմունքը բարոյաիրաւական տեսակէտից է: Իրաւական տեսակէտից՝ երկու աւտոմեքենայ, երկու վարորդ, ովքեր են՝ կարեւոր չէ, կարեւոր է, թէ ով ինչքանով է մեղաւոր: Իսկ երբ դատաքննութիւնից չխուսափողի հանդէպ ցոյց է տրւում անմարդկային վերաբերմունք, սա բարոյական կողմն է արդէն: Մեր աշխարհում ամենից շատ պակասում է բարոյականութիւնը: Ինչպէ՞ս են ուրիշները շատ հեշտ ազատւում:
Դատաիրաւական կազմի վերաբերմունքն այս գործին անմարդկային է, անբորայական»:

Յարակից լուրեր

  • Չերչիլն ու Խանջեանը
    Չերչիլն ու Խանջեանը

    Հայաստանի՝ որպէս իրաւական պետութեան կայացման մասին, ի տարբերութիւն ժողովրդավարութեան, խօսակցութիւններն սկսւեցին աւելի ուշ, հաւանաբար 1995 թ. սահմանադրական նախագծերի քննարկումների ժամանակ։ Ինչպէս մինչ այդ ժամանակաշրջանը, այնպէս էլ այսօր, ենթադրում եմ, որ մեր հասարակութեան գերակշիռ մեծամասնութեան համար, իրաւական պետութիւն հասկացութիւնն, այն է՝ իրաւունքի եւ օրէնքի երկիր ունենալը, ոչ միայն առանձնապէս ընկալելի, նաեւ ընդունելի չի. «… Մէկն ըլնի ժողովրդի մասին մտածի… ի՛նչ օրէնք, ի՛նչ բան, բոլորին նստցնել… Էս Նիկոլը խի՞ չի սաղին նստցնում եւ այլն»:

  • Սեփականաշնորհւած արդարադատութիւն
    Սեփականաշնորհւած արդարադատութիւն

    Բաւական երկար ժամանակ է, ինչ մտահոգւած եմ մի խնդրով, որին տարիներ շարունակ բախւել եմ, սակայն այն վերջերս սրւել եւ մեր երկիրը հասցրել է գրեթէ քաոսային իրավիճակի։ Տեսէք` ցանկացած հարցի դէպքում տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից կարող են լինել տարատեսակ սուբեկտիւ մօտեցումներ, սակայն կան հարցեր, որոնք պէտք է ունենան օբեկտիւ, արդարացի եւ լեգիտիմ պատասխաններ։ 

  • Կրկին օրհներգի մասին
    Կրկին օրհներգի մասին

    Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ:

  • Ազգային արժեհամակարգը եւ պետականութիւնը
    Ազգային արժեհամակարգը եւ պետականութիւնը

    Ազգային-պետական կեանքը, ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբիեկտիւ գործոններով պայմանաւորւած, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթէ չասենք՝ թարմացման, յայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգումթարմացումները նախ՝ տեւականօրէն խմորւում են հասարակութեան խորքային շերտերում, ապա միայն դրսեւորւում նպաստաւոր մի պահի: Ժողովրդավարական հասարակութեան մէջ փոփոխութիւնների տրամադրութիւն-ցանկութիւնները վերածւում են իրողութեան, եթէ դառնում են հասարակական ընդհանուր պահանջ:

  • Արսէն Համբարձումեան. «Նոր Հայաստանում արդարադատութիւնը որեւէ պարագայում չպէտք է լինի կողմնակալ»
    Արսէն Համբարձումեան. «Նոր Հայաստանում արդարադատութիւնը որեւէ պարագայում չպէտք է լինի կողմնակալ»

    Յայտնել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցն անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու վերաբերեալ փաստաթղթի տակ ստորագրել է ՀՀ ԱԺ 45 պատգամաւոր, այդ թւում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանն ու երկու փոխնախագահները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։