Հա

Հասարակական

18/05/2019 - 08:20

Շւէյցարիա է ժամանել 12 հազար չինացիներից բաղկացած ռեկորդային տուրիստական խումբը

12 հազար չինացի զբօսաշրջիկներից բաղկացած ռեկորդային խումբ է ժամանել Շւէյցարիա «MICE»-ուղեւորութեան (գործարար զբօսաշրջութեան) շրջանակներում, նրանք կայցելեն երկրի գլխաւոր տեսարժան վայրերը:

«alikonline.ir» - 12 հազար չինացի զբօսաշրջիկներից բաղկացած ռեկորդային խումբ է ժամանել Շւէյցարիա «MICE»-ուղեւորութեան (գործարար զբօսաշրջութեան) շրջանակներում, նրանք կայցելեն երկրի գլխաւոր տեսարժան վայրերը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յայտնել է «Swissinfo» պորտալը:

«Առաջին անգամ Շւէյցարիա է ժամանել 12 հազար չինացի զբօսաշրջիկներից բաղկացած խումբը: Ուղեւորութեան կազմակերպիչը՝ «Jeunesse Global» ամերիկեան ընկերութիւնը, որն ապրանքներ է վաճառում առողջութեան ու գեղեցկութեան համար, որոշել է այդ կերպ խրախուսել իր չինական անձնակազմին»,- գրում է հրատարակութիւնը: «MICE»-ն (Meetings, Incentives, Conferences, Events) գործարար զբօսաշրջութեան բնագաւառ է՝ կապւած կորպորատիւ տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ:

«MICE» հասկացութիւնը ներառում է չորս բազային ուղղութիւն՝ «meetings»՝ կորպորատիւ հանդիպումներ, «incentives»՝ խրախուսիչ կամ մոտիւացիոն շրջագայութիւններ ու ծրագրեր, «conferences»՝ խորհրդաժողովներ, համաժողովներ, «exhibitions»՝ ցուցահանդէսներ, փառատօներ, պրեսս-տուրեր: Հրատարակութեան տւեալներով՝ դա իր չափով զբօսաշրջիկների բացարձակ ռեկորդային խումբ է գործարար զբօսաշրջութեան ոլորտում: Խումբն այնքան մեծ է, որ զբօսաշրջիկներին հարկ կը լինի բաժանել 4-հազարական մարդուց բաղկացած ենթախմբերի, որպէսզի նրանք յարմարաւէտութեամբ կարողանան այցելել երկրի գլխաւոր տեսարժան վայրեր՝ Հռենոսի ջրվէժ, Տիտլիս լեռ, ինչպէս նաեւ Լիւցեռնի, Բազելի եւ Ցիւրիխի շոփինգ-կենտրոններ: Շւէյցարիա այցելած «MICE»-խմբի մասնակիցների թւաքանակով նախորդ ռեկորդը ձեռք է բերւել 2011 թւականին. այն ժամանակ 3.5 հազար զբօսաշրջիկ էր եկել Հնդկաստանից: Ընդ որում՝ սովորաբար նման խմբերը ներառում են 25-80-ական մարդ: «Չինացի զբօսաշրջիկների ներկայիս ուղեւորութիւնը հսկայական իրադարձութիւն է Շւէյցարիայի զբօսաշրջութեան ինդուստրիայի համար: Սպասւում է, որ Չինեաստանից զբօսաշրջիկների խմբի ուղեւորութիւնը մինչեւ 14 մլն. ֆրանկ (13.85 մլն. դոլար) լրացուցիչ եկամուտ կը բերի»,- գրում է «Swissinfo»-ն: Պորտալի տւեալներով՝ 2000-ից մինչեւ 2018 թւականը Շւէյցարիայում չինացի զբօսաշրջիկների գիշերակացերի թւաքանակը 234.5 հազարից աճել է մինչեւ 1.73 միլիոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։