Հա

Հասարակական

10/11/2019 - 12:00

ՄԱՀԱԳՈՅԺ

Երեւանում նոյեմբերի 6-ին հոգին աւանդեց մի ողջ սերնդի մանկութեան դաստիարակ, ուսուցիչ, սկաուտապետ եւ հաւատաւոր դաշնակցական Յովսէփ Փուլադեանը:

Երեւանում նոյեմբերի 6-ին հոգին աւանդեց մի ողջ սերնդի մանկութեան դաստիարակ, ուսուցիչ, սկաուտապետ եւ հաւատաւոր դաշնակցական Յովսէփ Փուլադեանը: Մարդ, ով իր բացառիկ ներդաշնակութեամբ կարողացաւ ժամանակի պատանի սերնդի մօտ սերմանել ազգային-գաղափարական այն ծիլերը, որոնք նւիրական արժեհամակարգից բացի, մարդկային նկարագիր կերտեցին:

Մեծ երախտաւոր Յովսէփ Փուլադեանի հոգեհանգստի արարողութիւնը տեղի ունեցաւ այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 13:30-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ս. Աստւածածին եկեղեցում: Յուղարկաւորութիւնը՝ հոգեհանգստից յետոյ «Շահումեան» (Սպանդարեան) գերեզմանոցում:

«Ալիք» օրաթերթի ողջ աշխատակազմը ցաւում է մեծ մանկավարժի եւ հաւատաւոր գաղափարականի կորուստը, ցաւակցում ընտանիքին, մերձաւորներին եւ հարազատներին, մաղթելով ոգու տոկունութիւն եւ համբերութիւն:

 

«ԱԼԻՔ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։