Հա

Հասարակական

14/01/2020 - 08:00

ՆԱՍԱ-ի շարքերը համալրած 13 նոր տիեզերագնացները Մարս ուղեւորւելու առաջին առաքելութեան թեկնածուներն են

ՆԱՍԱ-ի աշխատանքներին են միացել 13 նոր տիեզերագնացներ, որոնց շարքում է առաջին կինը (որը կը մասնակցի Լուսին մեկնող առաքելութեանը), ինչպէս նաեւ Մարս ոտք դնել պատրաստւող առաջին կանայք եւ տղամարդիկ:

«alikonline.ir» - ՆԱՍԱ-ի աշխատանքներին են միացել 13 նոր տիեզերագնացներ, որոնց շարքում է առաջին կինը (որը կը մասնակցի Լուսին մեկնող առաքելութեանը), ինչպէս նաեւ Մարս ոտք դնել պատրաստւող առաջին կանայք եւ տղամարդիկ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Daily Mail-ը:

Թեկնածուները, որոնք մարզւել են 2017-ից ի վեր, մասնակցել են տիեզերագնացների առաջին հանրային աւարտական միջոցառմանը Ամերիկեան տիեզերական գործակալութեան հիւսթոնեան կենտրոնակայանում:

Խմբում ընդգրկւած է 6 կին եւ 7 տղամարդ, որոնցից երկուսը Կանադայի տիեզերական գործակալութեան մասնագէտներ են: Նրանց բոլորին ընտրել են ռեկորդային՝ աւելի քան 18 հազար դիմորդներից:

Արարողութեան ժամանակ տիեզերագնացներին են յանձնել ՆԱՍԱ-ի՝ 1959-ին ստեղծւած «Մերկուրի 7» առաջին տիեզերագնացների խումբը խորհրդանշող արծաթեայ կրծքանշանները: Նրանք կը պարգեւատրւեն ոսկեայ կրծքանշաններով, երբ աւարտին հասցնեն իրենց առաջին տիեզերական թռիչքները:  

ՆԱՍԱ-ն նախատեսում է Լուսին մեկնող խմբի առաքելութիւնն իրականացնել 2024-ին, իսկ Մարսում մարդու ներկայութիւնը նախանշւած է կեանքի կոչել 2030-ականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։