Հա

Հասարակական

19/01/2020 - 10:10

Forbes-ը թարմացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաեւ հայազգի գործարարներ կան

Հեղինակաւոր Forbes հանդէսը հերթական անգամ հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում որոշ փոփոխութիւններ են տեղի ունեցել

«alikonline.ir» - Հեղինակաւոր Forbes հանդէսը հերթական անգամ հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում որոշ փոփոխութիւններ են տեղի ունեցել: Տեղեկացնում է Tert.am-ը:

Այսպէս՝ առաջին հորիզոնականում է յայտնւել LVMH hոլդինգի սեփականատէր Բեռնար Առնոն, որի կարողութիւնը գնահատւում է 117 մլրդ. դոլար: Յայտնի է, որ ֆրանսիացին առաջատարի դիրքից զրկել է ամերիկացի միլիարդատեր Ջէֆ Բեզոսին, որի կարողութիւնը 115.6 մլրդ. դոլար է:

Յայտնի է, որ Amazon ընկերութեան սեփականատէրը երկու տարի անընդմէջ ճանաչւել է մոլորակի ամենահարուստ մարդը:

Լաւագոյն եռեակը եզրափակում է Microsoft  ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը՝ 110.6 մլրդ. դոլարով: Նրան յաջորդում են ներդրող Վորէն Բաֆէթը (90.6 մլրդ. դոլար) եւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (82.2 մլրդ. դոլար):

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառւել է 1299 միլիարդատէր, որոնց շարքում են նաեւ Էդւարդօ Էռնէկեանը (1.5 մլրդ. դոլար), Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան-Tert.am, 3.4 մլրդ. դոլար), Սամուէլ Կարապետեանը (4.3 մլրդ. դոլար):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։