Հա

Հասարակական

25/02/2020 - 13:50

Յորդառատ անձրեւը կը շարունակւի նաեւ վաղը

Երկրի տարածք ներթափանցած տեղումնաբեր ցիկլոնի պատճառով, 10 նահանգում յորդառատ անձրեւ է տեղում:

«alikonline.ir» - Երկրի տարածք ներթափանցած տեղումնաբեր ցիկլոնի պատճառով, 10 նահանգում յորդառատ անձրեւ է տեղում: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում տեղեկացրել է օդերեւութաբանական ծառայութեան կանխատեսման եւ ահազանգման բաժնի պետ Սադեղ Զիայեանը:

Ըստ նրա՝ տեղմունաբեր ցիկլոնն այսօր՝ փետրւարի 25-ին ակտիւ է յատկապէս երկրի արեւմտեան եւ կենտրոնական շրջաններում: Տեղ-տեղ նկատւելու է ամպրոպ եւ քամու ուժգնացում:

Այսօր՝ երեկոյեան տեղումնաբեր ցիկլոոնը հասնելու է հիւսիս՝ Կասպից ծովի ափերը, իսկ վաղը՝ առաւօտից գործելու է ողջ երկրի տարածքում:

Տեղումները յորդառատ են լինելու յատկապէս Լորեստան, Չհարմահալ եւ Բախտիարի,Քոհգիլուէ եւ Բոյրահմադի, Իլամ, Համադան, Թեհրան, Քերմանշահ եւ Կենտրոնական նահանգներում, Սպահան նահանգի արեւմտեան մասում եւ Խուզեստանի հիւսիսային շրջաններում:

Վաղը՝ օրւայ երկրորդ կէսին, տեղումնաբեր ցիկլոնը գործելու է միայն Կասպից ծովի ափերին, հիւսիս-արեւելեան եւ արեւելեան շրջաննրեւմ, իսկ երեկոյեան հեռանալու է երկրի տարածքից:

Այսօր եւ վաղը երկրի ողջ տարածքում կը նկատւի ջերմաստիճանի որոշակի նւազում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։