Հա

Հասարակական

Items filtered by date: Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իրան-Հայաստան Առեւտրի պալատը Իրանում ՀՀ դեսպանութեան համագործակցութեամբ, երէկ առաւօտեան կազմակերպել էր մէկօրեայ համաժողով՝ Իրան-Հայաստան Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ առեւտրական գործարքներն սկսելու վերաբերեալ, մասնաւոր հատւածների միջեւ առեւտրական յարաբերութիւններին առաւել զարկ տալու նպատակով:

Published in Տնտեսական

«Վերահաստատելով յանուն առաջադէմ եւ ազգային արժեհամակարգի վրայ հիմնւած հասարակութիւն ունենալու պայքարում մեր վճռականութիւնը՝ ստորեւ ներկայացնում ենք մեր պահանջները.

2018 թ. մայիսից յետոյ եւս պետութիւնը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրութեամբ ամրագրւած իր սոցիալական պարտաւորութիւններից՝ «թօթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձեւաւորւած կառավարութիւնների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բաւարար թիրախներ, որոնք թոյլ կը տան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդիւնքը: Իշխանութիւնների որդեգրած այս տրամաբանութեամբ՝ իրենք չեն խանգարելու, եթէ մարդիկ ինքնուրոյնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Published in Տնտեսական
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2019 14:00

26 նոյեմբերի 2019

Published in PDF

Թուրքիայում 2.5 մլն. դոլարով վաճառքի է հանւել օսմանահայ նշանաւոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ): 

Published in Մշակոյթ

Երէկ՝ նոյեմբերի 25-ին, կայացած ԱՀ արտաքին գործերի նախարարութեան եւ տեղեկատւութեան ոլորտի ֆինանսաւորման շուրջ քննարկումներն առիթ էին Ազգային ժողովի պատգամաւորներ Դաւիթ Իշխանեանի եւ Ռիտա Մնացականեանի կողմից՝ Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու շուրջ հարցադրումներն ուղղելու:

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցեանն ակտիւ քաղաքական գործընթացների մէջ է։ Փնտրում ու «հաւաքագրում» է քաղաքական անբասիր կենսագրութիւն ունեցող գործիչների, որոնք գրեթէ առնչութիւն չունեն նախկինների, բացարձակ «աղերս» էլ չունեն նաեւ ներկաների հետ։

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը քանի դեռ ֆուտբոլ է խաղում, պէտք է լինի հաւաքականի աւագը, իսկ հաւաքականի տղաներին բաւական է քննադատել, պարտութիւնների համար բոլորս ենք մեղաւոր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ, նախկին մարզիչ Սարգիս Յովսէփեանը:

Published in Մարզական

Աբդուլլահ Գիւլի՝ յաջորդ նախագահական ընտրութիւններին մասնակցելու հարցը քննարկման առարկայ էր դարձել դեռեւս ապրիլին, սակայն այդ քննարկումները դադարել էին այն բանից յետոյ, երբ Գիւլը յայտարարել էր, որ առանց ընդդիմութեան հետ որեւէ համաձայնութեան՝ չի առաջադրի իր թեկնածութիւնը:

Published in Միջազգային

Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունւել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150-ամեայ եւ կինոռեժիսիոր Անրի Վեռնոյի ծննդեան 100-ամեայ յոբելեանները ԻՒՆԵՍԿՕ-ի Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2020-2021 թթ. օրացոյցում։

Published in Մշակոյթ
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։