MENU
Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները տեւել են 40 օր, աւարտւել են օգոստոսի 26-ին։ Panorama.am-ի հետ զրոյցում Տիգրանակերտի արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանն ասաց, որ որպէս կանոն Տիգրանակերտի պեղումները ֆինանսաւորում է Արցախի իշխանութիւնը, այս տարի Արցախի ԱԺ որոշմամբ յատկացւել է 18 միլիոն դրամ, բաւարար է եղել կատարել հնագիտական պեղումներ 40 օր՝ ներգրաւելով 30 բանւոր, հնագիտական արշաւախումբ, ներառելով նաեւ հնագիտական իրերի վերականգնման, տեղափոխման, լուսանկարման եւ այլ ծախսեր։
«Զահվել» տունը, տնամէջը ծըփ-ծըփ մաքրել կը նշանակէ։ Ամբողջ տունը տեղէն վերցնել, տակը վրան բերել, մաս մաքուր դարձնելու անունն է Զահվելը։ Տօնի նախորդող շաբաթը զահվելի շաբաթ է։ Բակի միւս տուներուն նման մենք ալ կահ-կարասին, աման-չամանը, գորգը կարպետը դուրս կը հանենք, պատերը, սիւները, աստիճանները, երեւացող կամ չերեւացող տան ամէն մէկ անկիւնը նոյն զգուշութեամբ կը մաքրենք եւ յետոյ դարձեալ ամէն ինչ իր տեղն ու տեղը կը դիզենք։ Բոլոր հարեւաններ իրենց մաքրութիւնը աւարտելէ ետք ալ միասնաբար կը ձեռնարկենք այս անգամ բակի մաքրութեան։
Արցախի հնագիտական արշաւախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հիւսիսային պատի մօտ յայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցեալներին յուղարկաւորում էին նաեւ կարասներում):
Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը, ով կրկին առաջադրւելու է որպէս պատգամաւորի թեկնածու, ուշագրաւ գրառում է արել իր թւիթերեան էջում:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը կուսակցութեան կազմակերպած Դիարբեքիր այցից յետոյ սոցցանցերից մէկում արած գրառման մէջ կիրառել է քաղաքի հայկական «Տիգրանակերտ» անւանումը:
Արցախի Տիգրանակերտում այս տարի 40 օր տեւած պեղումների արդիւնքում մի շարք ուշագրաւ գտածօներ են յայտնաբերւել:
Այն ամրոցից, որը կառուցել է Տիգրանը, ոսկեայ զարդերի մասունքներ են յայտնաբերւել: Արցախի հնագիտական արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանն նշեց, որ դեռեւս յայտնի չէ, թէ ինչ զարդի մասունքներ են, բայց դրանք շուտով կհրապարակւեն:
Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցում ծառատունկ է կազմակերպւել տարբեր երկրներից Արցախ ժամանած երիտասարդների մասնակցութեամբ։
«Արցախի զբօսաշրջութեան զարգացման կազմակերպութիւն» ՀԿ-ից յայտնում են, որ նախաձեռնութիւնը իւրայատուկ նշանակութիւն ունի՝ յատկապէս ծառատունկի վայրի ընտրութեան եւ մասնակիցների առումով:
Արցախի Տիգրանակերտում աւարտւել են 2016 թւականի պեղումները. յուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 14-ը շարունակւող պեղումների մօտաւոր մակերեսը կազմել է 720 քառ. մետր, միջին խորութիւնը՝ 1.6 մ.:
Արցախի Տիգրանակերտում յուլիսի 1-ից մեկնարկել են պեղումները: Ֆինանսաւորումն իրականացւում է ԼՂՀ-ի կառավարութեան կողմից,- «panorama.am»-ին տեղեկացրեց Տիգրանակերտի արշաւախմբի ղեկավար Համլետ Պետրոսեանը:
«Յատուկ հանդիպում եմ ունեցել Արցախի վարչապետի հետ, ով ապահովել է պեղումների ֆինանսաւորումը»,- նշեց նա:
Արցախի Տիգրանակերտում արդէն 10 տարի է, ինչ պեղումներ են ընթանում: Այս ընթացքում Տիգրան Մեծի կառուցած քաղաքի տարածքը նորանոր բացայայտումների վայր է Արցախի հնագիտական արշաւախմբի համար: Ներկայ պահին ԵՊՀ-ի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հնագիտական հետազօտութիւնների լաբորատորիայում են 2013-2015 թւականների պեղումների ընթացքում յայտնաբերւած գտածոները: