Հա

Հասարակական

Ֆրանսիայի հարաւում գտել են 400-ամեայ նկար, որը հնարաւոր է՝ պատկանում է իտալացի նկարիչ Միքելանջելօ Մերիզի դա Կարաւաջոյի վրձնին,- յայտնում է «Associated Press»-ը:
150 տարի նկարչի ենթադրեալ աշխատանքը գտնւել է Թուլուզ քաղաքի ծայրամասում գտնւող տան ձեղնայարկում:

«The Independent»-ը բացայայտել է, թէ ինչի համար է իրականում ջինսի տաբատի փոքր, ուղղանկիւնի եւ բաւականին անյարմար գրպանիկը:
Ըստ աղբիւրի՝ դա ջինսի հանրայայտ մոդելաւորողներից Լեւա Սթրոսի յղացումն է: Մինչ շատերը կարծում են, թէ գրպանիկը մանրադրամ պահելու համար է կամ նոյնիսկ մեր դարում արդէն՝ բջջայինների, իրականում դա նախատեսւած է գրպանի ժամացոյցի համար:

Published in Այլ

«BBC News»-ի փոխանցմամբ՝ մարմինները յայտնաբերւել են ծովի մակերեւոյթից մօտ 2,8 կմ. բարձրութեան վրայ՝ Մատերհորն լեռան ստորոտին:
ԴՆԹ-թեսթերը ցոյց են տւել, որ մարմինները պատկանում են Միչիօ Օիկաւէին ու Մասայուկի Կոբայասիին, ովքեր անհետ կորել էին 1970 թւականի օգտոստոսին:

Published in Այլ

Առաջիկայ հինգ տարւայ ընթացքում 30-ից մինչեւ 50 մլրդ. նոր սարք կը միանայ համացանցին, պնդում են «Թւային էկոնոմիկայի ենթակառուցւածքային կարիքները» (Expanding Participation and Boosting Growth: The Infrastructure Needs of the Digital Economy) զեկոյցի հեղինակները, որը տարածւել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացւող Համաշխարհային տնտեսական համաժողովում (ՀՏՀ)՝ նւիրւած է Արեւելեան Ասիայի հարցերին, տեղեկացել է «Արմէնպրես»-ը:

Published in Այլ

Իրանի հետ բանակցելու նպատակով՝ Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի պատւիրակութիւնը, որը գլխաւորում է կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալներից Տերօ Վարջորանտան:
Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցութիւնների հերթական փուլի ընթացքում կողմերը քննարկելու են նախապէս ձեռք բերւած հինգ կէտանոց համաձայնութեան առկախ մնացած երկու կէտերի իրագործման խնդիրը:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի դատարանը ամերիկուհուն պարտադրել է Մերիլանդի Արւեստների թանգարանին վերադարձնել Ռենուարի կտաւը, որը նա 7 դոլարով գնել էր հնամաշ իրերի շուկայում,- գրել է «Վեստի»-ն։

Published in Այլ

Աշխարհի ամենայարմարաւէտ քաղաքների լաւագոյն հնգեակը կազմելիս The Economist Intelligence Unit (EIU) հրատարակութեան փորձագէտները գնահատել են 140 խոշոր քաղաքների կեանքի որակը։ Վերլուծելով տւեալները եւ բաժանելով 5 կատեգորիայի՝ կեանքի անվտանգութիւն, առողջապահական ծառայութիւններ, մշակոյթ եւ շրջակայ միջավայր, կրթութիւն, քաղաքային ենթակառուցւածքներ, նրանք կազմել են հետեւեալ վարկանիշային ցուցակը, որը ներկայացրել է «luxlux.net»-ը։

Published in Այլ

Համաշխարհային բանկի հրապարակած նոր զեկոյցի համաձայն՝ Հայաստանի տնտեսութիւնն ամենամոնոպոլիզացւածն է նախկին ԽՍՀՄ-ի ու Արեւելեան Եւրոպայի երկրների շարքում: Այս մասին նշւած է Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակում ներկայացւած՝ «Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մշակում՝ կուտակում, մրցակցութիւն եւ կապ» զեկոյցում:

Published in Հասարակական

2010 թւականից «Times Higher Education» ամսագիրը, «Thomson Reuters» մեդիա եւ տեղեկատւական ընկերութեան հետ համատեղ, ներկայացնում է աշխարհի լաւագոյն համալսարանների տարեկան վարկանիշային ցուցակը («THE World University Rankings»), որը համալսարանների լաւագոյն երեք համաշխարհային վարկանիշային աղիւսակներից (THE World University Rankings, QS World University Rankings եւ Academic Ranking of World Universities) մէկն է։

Published in Հասարակական

Քիմիական զէնքն արգելող կազմակերպութեան միջազգային փորձագէտները (ՔԶԱԿ) ստուգումներ են իրականացնում Սիրիայի 14 կառոյցներում, որոնք ենթակայ են ոչնչացման, ասւում է կազմակերպութեան տարածած հաղորդագրութեան մէջ: «Կառոյցների թիւը, որտեղ ստուգումներ են անցկացւում, ընդլայնւել է՝ հասնելով 14-ի»,- նշում է ՔԶԱԿ-ը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։