Հա

Հասարակական

Items filtered by date: Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Եկել էի Թաիլանդ աշխարհի չեմպիոնի տիտղոսի յետեւից։ Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ծանրամարտի աշխարհի նորընծայ չեմպիոն, այս տարւայ Եւրոպայի չեմպիոն Յակոբ Մկրտչեանը։

Published in Մարզական

Արցախի հարաւ-արեւելեան ուղղութեամբ նախօրէին տեղի ունեցածը կա՛մ դիւերսիոն յարձակման փորձ է հայկական դիրքերի վրայ, կա՛մ հերոսանալու մոլուցքով տառապող ադրբեջանցի զինւորի անյաջող գործողութիւն: «Արմնիւզ» հեռուստաընկերութեան «Օրախնդիր» հաղորդման շրջանակներում նման կարծիք է յայտնել Razm.info մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականեան-Էլմար Մամեդեարով սեպտեմբերի 23-ին կայանալիք նիւեօրքեան հանդիպումից առաջ սահմանին կրկին լարւած իրավիճակ է: Պաշտօնական տեղեկութեան համաձայն` սեպտեմբերի 22-ին արցախաադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւ-արեւելեան հատւածում տեղակայւած մարտական դիրքերից մէկի ուղղութեամբ հակառակորդը դիւերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել եւ չէզոք գօտում թողնելով մէկ դիակ` յետ շպրտւել իր ելման դիրքերը: Իհարկէ, այսպիսի հանդիպումներից առաջ սահմանին լարւածութիւն միշտ էլ լինում է, եւ պատահական չէ, որ հայկական կողմն այդ ամէնին պատրաստ է եղել, եւ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

«Իսլ. խորհրդարանը պաշտպանում է կառավարութեան կողմից  Միջուկային համպարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման ռազմավարական նշանակութեան երրորդ փուլի իրագործումը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ, դոկտ. Ալի Լարիջանին:

Published in Իրան

Կիրակի՝ 2019 թւականի սեպտեմբերի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում, կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարգի ընթացքում, իրականացւեց «Հանրապետական մաղթանք» արարողութիւնը՝ ՀՀ վրանկախութեան 28-ամեակի առթիւ։

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ սկզբում Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրում ապա մանկապարտէզ-նախակրթարանում հնչեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի դպրոցական առաջին զանգը։

Published in Նոր Ջուղա
Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2019 10:50

Յայտնաբերւել է ՀՀ նախկին ոստիկանապետի դին

Իր առանձնատանը յայտնաբերւել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-լէյտենանտ Հայկ Յարութիւնեանի դին:

Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2019 10:23

Լիոնէլ Մեսսին՝ տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ

ՖԻՖԱ-ի վարկածով տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Արգենտինայի ազգային հաւաքականի եւ «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնէել Մեսսին: 

Published in Մարզական

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ նախագահը կը ժամանի Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կը գայ հոկտեմբերի 1-ին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Երեւանում կը մնայ մի քանի ժամ: Յամենայնդէպս, այս պահի դրութեամբ այդպիսի տրամադրւածութիւն կայ ՌԴ-ի կողմից:

Published in Իրան

Հայ դատը՝ որպէս կազմակերպութիւն, ծնւեց Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ: Խնդիրներից մէկը հայերի զանգւածային ոչնչացման կազմակերպիչներին պատժելն էր՝ ֆիզիկական ոչնչացման միջոցով, երբ օրինական ճանապարհով նրանց պատասխանատւութեան ենթարկելու հնարաւորութիւն չկար: Հայ Դատը դարձաւ արդէն 130-ամեակին մօտեցող  Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գլխաւոր գաղափարախօսութիւնը: Օրերս Մոսկւայում ՀՀ դեսպանատանն անցկացւեց գիտաժողով՝ «Հայ Դատի կենսական խնդիրները՝ ռուս-հայկական յարաբերութիւնների համատեքստում» թեմայով: ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը պատասխանել է մեր հարցերին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։