Հա

Մարզական

10/04/2012 - 10:46

altaltՕրերս Բուլղարիայի Պլովդիւ քաղաքում մեկնարկել էր Եւրոպայի անհատական տղամարդկանց շախմատի առաջնութիւնը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են տասնմէկ գրոսմայստերներ:
Պլովդիւ են ժամանել 39 երկրներից շուրջ 350 շախմատիստներ:

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Յովակիմեանը Պրովդիւում հանդիպեց եւ իր օրհնութիւնը բերեց հայ շախմատիստներին՝ մաղթելով յաջողութիւններ ու յաղթանակներ՝ այս մրցաշարում: Հայր Սուրբը հիւրնկալւեց նաեւ Եւրոպայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլւիօ Դանիլովի կողմից, որը ջերմ յիշողութիւններ ու անմոռանալի տպաւորութիւններ փոխանակեց իր Հայաստան կատարած այցելութիւնից:

Դիւան Բուլղարիայի հայոց թեմի

 

Յատկանշական է, որ գրոսմայստեր Վլադիմիր Յակոբեանը Բուլղարիայի Պլովդիւ քաղաքում կայացած Եւրոպայի առաջնութեան արդիւնքներով իրաւունք ստացաւ մասնակցել աշխարհի գաւաթի խաղարկութեանը, որը 2013 թւականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներում կանցկացւի Նորւեգիայի Տրոմսիօ քաղաքում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։