Հա

Մարզական

20/08/2013 - 10:30

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դրօշը ծածանւել է Արարատի գագաթին

2013 թ. օգոստոսի 1-ը անմոռանալի օր դարձաւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի համար: 11 հոգուց բաղկացած «Արարատ դրիմ թիմ» լեռնագնացների խումբը՝ Յարութ Տէր-Դաւթեանի գլխաւորութեամբ, որում ընդգրկւած էին նաեւ ռէեստրի դոնորներից՝ Հրաչ Լուկասեանը, Աշոտ Մանուկեանը եւ Հայկ Մանուկեանը, մեր կազմակերպութեան դրօշը բարձրացրեցին Արարատ սարի գագաթը՝ ի նշան ռէեստրի ազգանւէր եւ մարդասիրական առաքելութեան համազգային աջակցութեան:

Դէպի Արարատ սար արշաւի ընթացքում «Արարատ դրիմ թիմ»-ն անցել է Ջաւախքի (Վրաստան) միջով եւ այցելել է Թմկաբերդ, որտեղ մասնակցել է Վահան Տէրեանի օրւան նւիրւած միջոցառմանը: Թիմն այցելել է նաեւ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին:
Արարատ սարը բարձրանալու դժւարին ճանապարհը յաղթահարելով՝ «Արարատ դրիմ թիմ»-ը վեր ծածանեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դրօշը եւ այդ յիշարժան պահն անմահացւեց:
Իջնելով Արարատի գագաթից՝ մեր թիմը մեկնեց Վանայ լիճ եւ տօնակատարութիւն անցկացրեց Աղթամար կղզում:
Ճանապարհորդութեան աւարտին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դոնորները մեր դրօշը հանդիսաւոր կերպով յանձնեցին ռէեստրին, որտեղ իսկ լաբորատորիայի աշխատակիցները դոնորներին շնորհաւորեցին իրենց հրաշալի ճանապարհորդութեան յաջող աւարտի կապակցութեամբ:
«Մենք շատ ոգեւորւած էինք «Արարատ դրիմ թիմ»-ի էնտուզիազմով (խանդավառութեամբ) եւ, յատկապէս, մեր դոնորների մասնակցութեամբ, որոնք «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամի դրօշը, որը մենք համարում ենք հրաշալի խորհրդանիշ համահայկական համախմբւածութեան եւ համագործակցութեան, ծածանեցին Արարատ լեռան գագաթին»,- նշել է ռէեստրի գործադիր տնօրէն Սեւակ Աւագեանը:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը հիմնադրւել է 1999 թւականին՝ արեան հիւանդութիւններով տառապող աշխարհասփիւռ հայերի կեանքը փրկելու համար: Այսօր հիմնադրամում անդամագրւել են աւելի քան 25.000 աշխարհասփիւռ կամաւորներ՝ չորս մայրցամաքների 18 երկրներից գրանցւած են 2249 պոտենցիալ դոնորներ, որոնցից 16-ը նւիրաբերել են իրենց ցօղունային բջիջները:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր»
բարեգործական հիմնադրամ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։