Հա

Մարզական

28/04/2018 - 09:00

«WBC»-ն նոր գօտի է ստեղծել Վանէս Մարտիրոսեան - Գենադի Գոլովկին մենամարտի համար

«WBC»-ի նախագահ Մաուրիսիօ Սուլէյմանը ներկայացրել է նոր չեմպիոնական գօտին, որը ստեղծւել է ամերիկահայ Վանէս Մարտիրոսեանի եւ ղազախ Գենադի Գոլովկինի միջեւ մենամարտի համար:

«alikonline.ir» - «WBC»-ի նախագահ Մաուրիսիօ Սուլէյմանը ներկայացրել է նոր չեմպիոնական գօտին, որը ստեղծւել է ամերիկահայ Վանէս Մարտիրոսեանի եւ ղազախ Գենադի Գոլովկինի միջեւ մենամարտի համար: Ըստ «sport.news.am»-ի՝ գրում է «Boxingscene»-ը:

Նոր տիտղոսը նւիրւած է «WBC»-ի հիմնադիր Ադոլֆօ Մատէոսին:

Այսպիսով, մայիսի 5-ին կայանալիք մենամարտում կը վիճարկւեն 36-ամեայ Գոլովկինին պատկանող «WBC», «WBA», «IBO» վարկածներով աշխարհի չեմպիոնական գօտիները, ինչպէս նաեւ «WBC»-ի նոր գօտին:

Յիշեցնենք, որ Գոլովկինի եւ Մարտիրոսեանի միջեւ մենամարտը տեղի կունենայ Լոս Անջելէսի մօտակայքում գտնւող «StubHub Center» մարզապալատում, որն ունի մօտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թւականի մայիսին՝ մրցաւարների միաձայն որոշմամբ պարտւելով առաջին միջին քաշային կարգում «IBO» եւ «WBA» վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։