Հա

Մարզական

21/02/2019 - 10:00

Համլետ Մխիթարեաններից մէկը. նոր մարզիչը կը վերադարձնի՞ հայկական ֆուտբոլի փառքը

«Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում Համլետ Մխիթարեանն ասում է, որ 1990-ականների սկզբին հայկական ակումբային ֆուտբոլն աւելի ուժեղ էր ԽՍՀՄ առաջնութիւնում խաղացող ֆուտբոլիստների հաշւին, որոնք իրենց մակարդակով աւելի բարձր էին նրանցից, ովքեր եկան նրանց փոխարինելու։ Մրցակցութիւն կար, խաղացողները վախենում էին կազմում տեղ կորցնել, եւ կարեւոր չէ, որ այդ ֆուտբոլիստների աշխատանքը բաւական համետս էր վարձատրւում. «յաճախ մենք ամենեւին էլ գումարի համար չէինք խաղում»,- ասում է Մխիթարեանը։

«alikonline.ir» - Հայկական ֆուտբոլում անջնջելի հետք են թողել երկու Համլետներ, երկուսն էլ` Մխիթարեան։ Երկուսն էլ յայտնի են, ամենքը` իւրովի։ Նրանցից մէկի որդին` Հենրիխը, այսօր խաղում է «Արսենալ»-ում եւ ներկայացնում երկիրը բարձրագոյն ֆուտբոլային աշխարհում։ Երկրորդը` կիսապաշտպանը, բազմաթիւ խաղեր է անցկացրել տարբեր երկրների ակումբների եւ մեր հաւաքականի կազմում, այժմ էլ մարզչի արտօնագիր ստանալու գործընթացն է աւարտում։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Երեւանում 2007 թւականի յունիսին Հայաստանի եւ Լեհաստանի հաւաքականների խաղի երկրորդ խաղակէսի միջնամասում (աշխարհի առաջնութեան նախընտրական խաղն էր) մերոնք տուգանային հարւածի իրաւունք ստացան։ Մինչեւ դարպասները մեծ հեռաւորութիւն կար, սակայն Համլետ Մխիթարեանը իր գեղեցկութեամբ հազւագիւտ հարւածով գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասի վերեւի անկիւնը։ Ցնծում էին խաղացողները, մարզիչները` Եան Պորտերֆիլդի գլխաւորութեամբ. առաւել եւս, որ Մխիթարեանի ֆուտբոլային այդ գլուխգործոցը հայկական կողմին պատմական յաղթանակ բերեց։

«Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում Համլետ Մխիթարեանն ասում է, որ 1990-ականների սկզբին հայկական ակումբային ֆուտբոլն աւելի ուժեղ էր ԽՍՀՄ առաջնութիւնում խաղացող ֆուտբոլիստների հաշւին, որոնք իրենց մակարդակով աւելի բարձր էին նրանցից, ովքեր եկան նրանց փոխարինելու։ Մրցակցութիւն կար, խաղացողները վախենում էին կազմում տեղ կորցնել, եւ կարեւոր չէ, որ այդ ֆուտբոլիստների աշխատանքը բաւական համետս էր վարձատրւում. «յաճախ մենք ամենեւին էլ գումարի համար չէինք խաղում»,- ասում է Մխիթարեանը։

Մխիթարեանի 16-ը դեռ չէր լրացել, երբ նրան Աբովեանի «Կոտայք» վերցրեցին, որն այն ժամանակ վատ չէր խաղում ԽՍՀՄ առաջին լիգայում։  Մէկ տարի անց յայտնւեց «Արարատ»-ում, դուբլում խաղաց. 1991 թւականին Հայաստանի գլխաւոր թիմի երկրորդ կազմը ուժեղ էր։ 14 յաղթանակած խաղերից յետոյ Մխիթարեանի դուբլեորներին թոյլ տւեցին խաղալ հիմնական կազմում, այն ժամանակ նրան հրաւիրեցին նաեւ ԽՍՀՄ պատանեկան հաւաքական։

Սակայն ԽՍՀՄ-ը շուտով փլուզւեց, խաղացողները ցրւեցին ազգային առաջնութիւններով եւ հաւաքականներով, եւ բնականաբար, իւրաքանչիւր հետխորհրդային երկրում ֆուտբոլի մակարդակը զգալիօրէն իջաւ, քան, այսպէս կոչւած «ընդհանուր տանը»։ Հայկական առաջնութիւնն էլ մի քանի տարի հին պահուստների հաշւին էր խաղում. յատկապէս ուժեղ էր այն ժամանակ «Արարատ»-ը, որտեղ դեռ հին խաղացողներ էին մնացել։

Սակայն «կորիֆէյները» շատ արագ լեգիոներ դարձան, եւ նրանց դրա համար մեղադրել չի կարելի. պէտք էր գումար վաստակել։ Հայկական ակումբներում անփորձ երիտասարդներ էին մնացել, որոնք իրենց առաջին ֆուտբոլային քայլերն էին անում, իսկ նրանց կողքին չկային այնպիսիք, ովքեր կարող էին սովորեցնել, ցոյց տալ, փորձ փոխանցել։ Սա էր այն պատճառներից մէկը, որ հայկական ֆուտբոլը ռեգրես ապրեց։

Մխիթարեանը եւս արտասահման մեկնեց. Իսրայէլ, Լիբանան, Ղազախստան, Բելառուս, այնուհետեւ երկար խաղում էր Իրանում, որտեղ էլ անցաւ մարզչի աշխատանքի։ Նոյնիսկ «Մոնակօ» էր մեկնել, որտեղ այն ժամանակ խաղում էին Շիֆոն, Բարտեզը, Տրեզեգէն, Անրին, իսկ մարզիչը յայտնի Տիգանան էր։ Սակայն այնտեղ ինչ-որ բան չստացւեց, եւ Համլետը սկսեց խաղալ աւելի համեստ ակումբներում։

Հաւանաբար, աշխարհում չկայ ֆուտբոլիստ, որի կարիերան կարելի է հանգիստ անւանել. անխուսափելի են վէճերը, կոնֆլիկտները եւ՛ թիմակիցների, եւ՛ մարզիչների հետ։ Բացի այդ  երկրպագուներն էլ մի քանի անհասկանալի խաղից կամ լաւ դիրքից գոլ չխփելուց յետոյ օբստրուկցիա կը սարքեն. այս ամէնն ուղեկցում է իւրաքանչիւր մարզիկի։

Այդ պատճառով էլ Համլետը քիչ խաղաց Հայաստանի հաւաքականի կազմում, աւելի քիչ քան կարող էր, եւ, ամենայն հաւանականութեամբ, ուզում էր։ Թէեւ, այն գեղեցիկ գոլը լեհերի դարպասը, գուցէ, տասնեակ այլ խաղեր արժէր, սակայն դա միայն երկրպագուների տեսանկիւնից։ Բաւական ժամանակ անցաւ, նախքան Մխիթարեանը եւ Հայաստանի հաւաքականը մարզող Վարուժան Սուքիասեանը լուծեցին խնդիրը. Սուքիասեանն այն ժամանակ մարզում էր Լիբանանի հայկական ակումբը, եւ Մխիթարեանը սկսեց խաղալ այնտեղ։

Ոչ կոպիտ, սակայն բռնկուն խաղացող Մխիթարեանին մրցավարները յաճախ էին դեղին, ինչպէս նաեւ կարմիր քարտեր ցոյց տալիս։ Իհարկէ դա խանգարում էր աւելի յաջող խաղ ցուցադրել, սակայն ֆուտբոլային տաղանդը քարտերով սպանել չի լինի։

... Իսկ տուգանայինից խփած գոլը տօնում էր ամբողջ մարզադաշտն ու ամբողջ երկիրը։ Մխիթարեանն ասում է, որ ուրախութիւնը իւրաքանչիւր խփած գոլից տարբեր ձեւ է արտայայտւում, այստեղ բազմաթիւ մանրուքներ կան. կոնկրետ ում դարպասն ես գնադկն ուղարկել դու, ինչպիսին էր հաշիւը քո գոլից յետոյ, արդեօք պաշտօնական խաղ է, թէ ոչ ... Հասկանալի է, որ լեհերի հետ խաղում խփած միակ գոլը աւելի մեծ կշիռ ունի, քան Ջիբրալթարին խփած վեցից մէկը, թէեւ Ջիբրալթարի դարպասին էլ մեր հաւաքականը յաջողացրեց գոլ խփել...

Թէեւ, չխօսենք տխուր բաների մասին։ Աւելի լաւ է անհամբեր սպասենք մարզիչ Համլետ Մխիթարեանին. ո՞վ իմանայ, ինչպէս կը դասաւորւի նրա ճակատագիրը այդ բնագաւառում, գուցէ մեր մարզադաշտերում կրկին սկսեն վանկարկել նրա անունը։ Կուզենայինք հաւատալ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։