Հա

Մարզական

08/04/2019 - 11:20

Մեսսին «Ոսկէ խաղակօշիկ»-ի համար պայքարում Մբապէին արդւն գերազանցում է 12 միաւորով

«Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին ամրապնդել է առաջատարութիւնը «Ոսկէ խաղակօշիկ»-ի` Եւրոպայում մրցաշրջանի լաւագոյն ռմբարկուին տրւող մրցանակի համար պայքարում:

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսին ամրապնդել է առաջատարութիւնը «Ոսկէ խաղակօշիկ»-ի` Եւրոպայում մրցաշրջանի լաւագոյն ռմբարկուին տրւող մրցանակի համար պայքարում: Տեղեկացնում է «Armsport.am»-ը:

«Աթլետիկօ»-ի դարպասն ուղարկած գոլն արգենտինացու համար դարձել է 33-րդն Իսպանիայի ընթացիկ առաջնութիւնում: Նրա գլխաւոր հետապնդողը` ՊՍԺ-ի յարձակւող Կիլիան Մբապէն, չի կարողացել աչքի ընկնել կիրակի օրը «Ստրասբուրգ»-ի հետ կայացած խաղում:

Ահա այսպիսին է «Ոսկէ խաղակօշիկ»-ի յաւակնորդների առաջին տասնեակը.

1. Լիոնէլ Մեսսի («Բարսելոնա»)` 33 գոլ (x2.0) / 66 միաւոր

2. Կիլիան Մբապէ («ՊՍԺ»)` 27 գոլ (x2.0) / 54 միաւոր

3-5. Ֆաբիօ Կւալեարելա («Սամպդորիա»)` 21 գոլ (x2.0) / 42 միաւոր

3-5. Կշիշտոֆ Պեոնտեկ («Միլան»)`21 գոլ (x2.0) / 42 միաւոր

3-5. Ռոբերտ Լևանդովսկի («Բաւարիա»)` 21 գոլ (x2.0) / 42 միաւոր

6-7. Դուվան Սապատա («Ատալանտա»)` 20 գոլ (x2.0) / 40 միաւոր

6-7. Լուիս Սուարէս («Բարսելոնա»)` 20 գոլ (x2.0) / 40 միաւոր

8. Մբայէ Դեան («Գալաթասարայ»)` 26 գոլ (x1.5) / 39 միաւոր

9-10. Կրիշտիանու Ռոնալդու («Իւվենտուս»)` 19 գոլ (x2.0) / 38 միաւոր

9-10. Սերխիօ Ագուերօ («Մանչեսթեր Սիթի»)` 19 գոլ (x2.0) / 38 միաւոր

Վարկանիշում միաւորների հաշւարկը կատարւում է հետեւեալ կերպ. խփած գոլերի քանակը բազմապատկւում է առաջնութեան մակարդակի գործակցով: Թոփ-5 լիգաներն ունեն ամենաբարձր` 2.0 գործակիցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։