Լեւոն Արոնեանը 10 հնարաւորից վաստակել է 4 միաւոր եւ վերջին տեղում է։
«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւող Sinquefield Cup սուպերմրցաշարի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակ ֆիգուրներով մրցեց չինացի Դին Լիրէնի հետ եւ 43-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդիւնքի. տեղեկացնում է News.am-ը:
Լեւոն Արոնեանը 10 հնարաւորից վաստակել է 4 միաւոր եւ վերջին տեղում է։ Դին Լիրէնն առաջինն է՝ 6 միաւոր։
Վերջին տուրում Լեւոն Արոնեանի մրցակիցը կը լինի ամերիկացի Վեսլի Սոն։